Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.03.2012

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 7-րդ գլխի վերնագրում  «կուլտուրայի» բառը փոխարինել «մշակույթի» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 95-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 95. Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը

Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 172.2-րդ  եւ 172.3-րդ հոդվածներով.

«Հոդված 172.2.  Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը

Փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը եւ հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ վաթսունապատիկի չափով:

Հոդված 172.3. Ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին վիրավորելը

Ոստիկանության ծառայողին կամ զինծառայողին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու հետ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից հանել «95 հոդվածով,» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 220-րդ հոդվածից հանել «95,» թիվը, իսկ  «100 հոդվածներով» բառերը փոխարինել «100 հոդվածով» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «166.1» թվից հետո լրացնել «,172.3» թվով:

Հոդված 7. Օրենսգրքի 224-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «115» թվից առաջ լրացնել «95 հոդվածով,» բառերով, իսկ նույն մասի «172, 172.1» թվերը փոխարինել «172.2» թվով.

2) երկրորդ մասի`

ա. 1-ին կետում «44.1 եւ 44.2 հոդվածներով»  բառերը փոխարինել «44.1, 44.2 եւ 95 հոդվածներով» բառերով,

բ. 1-ին կետի երկրորդ պարբերության «172.1» թիվը փոխարինել «172.2» թվով:

Հոդված 8. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «182 հոդվածով» բառերը փոխարինել «172.3, 182 հոդվածներով» բառերով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

02.04.2012
ՀՕ-34