Օրգանական գյուղատնտեսության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.03.2012

Հոդված 1. «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 8-ի ՀO-23-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը «կարգը» բառից հետո լրացնել «եւ ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի ձեւը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ, ինչպես նաեւ գովազդում նշվում է «օրգանական» կամ մակնշման առումով համարժեք «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» տերմինները կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձեւերը` առանձին կամ հարադիր, միայն այն դեպքում, եթե`».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի արտադրություն եւ (կամ) շրջանառություն իրականացնող եւ (կամ) ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների, թողարկվող եւ (կամ) շրջանառվող սննդամթերքի եւ (կամ) սննդամթերքի մատուցման ծառայությունների անհատականացման միջոցներում արգելվում է օգտագործել «օրգանական», «էկոլոգիական», «բիոլոգիական» բառերը կամ դրանց «էկո», «բիո» կամ կրճատ այլ ձեւերը` առանձին կամ հարադիր, բացառությամբ զուտ օրգանական գյուղատնտեսական արտադրանք արտադրող եւ (կամ) շրջանառող եւ (կամ) ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների, թողարկվող եւ (կամ) շրջանառվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքի եւ (կամ) օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ծառայությունների մատուցման անհատականացման միջոցների:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ներմուծվող օրգանական գյուղատնտեսական`

1) արտադրանքը պետք է ուղեկցվի արտահանող երկրի իրավասու մարմնի տրամադրած սերտիֆիկատով եւ պարունակի Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի ձեւով սահմանված ամբողջ տեղեկատվությունը.

2) սննդամթերքը, դեղաբույսերը, տեխնիկական, կերային եւ ուտելի բույսերը պետք է մակնշված եւ պիտակավորված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջպետական համաձայնագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային կամ միջպետական ընդունված պահանջներին եւ նորմերին համապատասխան.

3) ներմուծողը (մատակարարը) օրգանական սերտիֆիկատի բնօրինակը պետք է պահպանի առնվազն 2 տարի:».

2)  2-րդ մասի «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի» բառով:

Հոդված 4. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված անհատականացման միջոցների վրա  2014 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

06.04.2012
ՀՕ-47