Օրենքը չի գործում:
Գործում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ՀՀ օրենքը

Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԹԻՎԸ, ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 31.05.2012

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը  ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի 21-րդ հոդվածի 4-րդ մասի` սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովներ` հետեւյալ անվանումներով եւ գործունեության ոլորտներով.

ա) առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողով` առողջապահություն, մայրություն եւ մանկություն.

բ) արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով` միջազգային պայմանագրեր, միջազգային հարաբերություններ եւ միջխորհրդարանական կապեր.

գ) գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, սփյուռքի հետ կապեր, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ (համացանց), երիտասարդություն, սպորտ.

դ) գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով` գյուղատնտեսություն, ջրային պաշարներ, բնության պահպանություն.

ե) եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով` Եվրոպական Միության եւ Եվրախորհրդի հետ կապեր, Հայաստանի Հանրապետության օրենքների եւ եվրոպական օրենսդրության ներդաշնակեցում.

զ) մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով` մարդու եւ քաղաքացու իրավունքներ եւ ազատություններ, փաստաբանական եւ նոտարական ծառայություններ, երեխայի իրավունքներ, կուսակցություններ եւ այլ հասարակական միավորումներ, կրոն, գենդերային հարցեր, ազգային փոքրամասնություններ, տեղեկատվություն.

է) պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողով` պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական եւ ոստիկանական ծառայություններ.

ը) պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն, Ազգային ժողովի կանոնակարգ.

թ) սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով` սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմանններ, ժողովրդագրություն եւ հայրենադարձություն.

ժ) տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով` տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր եւ վճարներ:

ժա) տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, բացառությամբ ջրային պաշարների, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում.

ժբ) ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով` բյուջետային օրենսդրություն, պետական բյուջե, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսական (դրամական, կապիտալի, վարկային, ապահովագրական եւ արժեթղթերի) շուկաներ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից ընդունման պահից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

31.05.2012
ԱԺՈ-004-Ն


02.02.2016 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները եւ գործունեության ոլորտները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 31-ի ԱԺՈ-004-Ն որոշման մեջ լրացում կատարելու եւ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու կարգի մասին