Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Շահութահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.11.2012

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «զ1» կետում, ինչպես նաեւ 32-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերում «ապահովագրության պայմաններով կատարված վճարումների» եւ «ապահովագրության պայմաններով կատարված վճարումներ» բառերը փոխարինել համապատասխանաբար «սխեմայի շրջանակում կատարված կուտակային վճարների» եւ «սխեմայի շրջանակում կատարված կուտակային վճարներ» բառերով:

Հոդված 2. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-265-Ն օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

08.12.2012
ՀՕ-218