Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.12.2012

Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ`

1) Հայաստանի Հանրապետության 2013 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝

ա. եկամուտների գծով` 1,059,1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի),

բ. ծախսերի գծով՝ 1,183.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),

գ. դեֆիցիտը (պակասուրդը)՝ 124,0 մլրդ դրամ.

2) Հայաստանի Հանրապետության համայնքների 2013 թվականի բյուջեները կկազմեն՝

ա. եկամուտների գծով՝ 98.5 մլրդ դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները),

բ. ծախսերի գծով՝ 102.7 մլրդ դրամ,

գ. դեֆիցիտը (պակասուրդը)՝ 4,2 մլրդ դրամ:

Հոդված 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեն՝
   
Գումարը
(հազար դրամներով)
1. Եկամուտների գծով
1,032,830,760.8
2. Ծախսերի գծով
1,152,619,955.6
3. Դեֆիցիտը (պակասուրդը)
119,789,194.8

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել հետեւյալ միջոցները՝
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Գումարը
(հազար դրամներով)
ԸՆԴԱՄԵՆԸ
119,789,194.8
այդ թվում`    
Ա. Ներքին աղբյուրներ
55,216,260.5
Բ. Արտաքին աղբյուրներ
64,572,934.3

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ 2013 թվականի ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս առաջնորդվել 12-ամսյա գնաճի 4 +/- 1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորումը 2013 թվականի բյուջետային տարվա ընթացքում իրականացնել բացառապես «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 6. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի եկամուտները, ըստ ձեւավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի, հետեւյալ չափերով՝
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
Գումարը
(հազար դրամներով)
ԸՆԴԱՄԵՆԸ
1,032,830,760.8
այդ թվում`   
Հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր
993,081,050.0
Պաշտոնական դրամաշնորհներ
17,481,300.8
Այլ եկամուտներ
22,268,410.0

Հոդված 7. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից հատկացումները, ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման, հետեւյալ չափերով՝
Բաժին
Խումբ
Դաս
Գումարը (հազար դրամներով)
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
1,152,619,955.6
այդ թվում`
01
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
208,943,021.5
այդ թվում`
Բաժին
Խումբ
Դաս
Գումարը (հազար դրամներով)
01
Օրենսդիր եւ գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական եւ հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ
90,324,089.2
01
Օրենսդիր եւ գործադիր մարմիններ, պետական կառավարում
14,730,166.4
02
Ֆինանսական եւ հարկաբյուջետային հարաբերություններ
64,107,296.1
03
Արտաքին հարաբերություններ
11,486,626.7
03
Ընդհանուր բնույթի ծառայություններ
2,318,864.2
01
Աշխատակազմի /կադրերի/ գծով ընդհանուր բնույթի ծառայություններ
419,170.8
02
Ծրագրման եւ վիճակագրական ընդհանուր ծառայություններ
1,085,682.1
03
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ
814,011.3
04
Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք
8,687,255.8
01
Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք
8,687,255.8
05
Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով հետազոտական եւ նախագծային աշխատանքներ
1,284,793.3
01
Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով հետազոտական եւ նախագծային աշխատանքներ
1,284,793.3
06
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)
17,531,412.5
01
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)
17,531,412.5
07
Պետական պարտքի գծով գործառնություններ
52,552,606.5
01
Պետական պարտքի գծով գործառնություններ
52,552,606.5
08
Կառավարության տարբեր մակարդակների միջեւ իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ
36,244,000.0
01
Կառավարության տարբեր մակարդակների միջեւ իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ
36,244,000.0
02
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
182,740,269.2
այդ թվում`
01
Ռազմական պաշտպանություն
176,302,018.0
01
Ռազմական պաշտպանություն
176,302,018.0
03
Արտաքին ռազմական օգնություն
146,310.0
01
Արտաքին ռազմական օգնություն
146,310.0
04
Հետազոտական եւ նախագծային աշխատանքներ պաշտպանության ոլորտում
1,358,440.3
01
Հետազոտական եւ նախագծային աշխատանքներ պաշտպանության ոլորտում
1,358,440.3
05
Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)
4,933,500.9
Բաժին
Խումբ
Դաս
Գումարը (հազար դրամներով)
01
Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)
4,933,500.9
03
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
72,408,258.4
այդ թվում`
01
Հասարակական կարգ եւ անվտանգություն
46,350,519.6
01
Ոստիկանություն
29,558,669.8
02
Ազգային անվտանգություն
16,791,849.8
02
Փրկարար ծառայություն
5,744,854.4
01
Փրկարար ծառայություն
5,744,854.4
03
Դատական գործունեություն եւ իրավական պաշտպանություն
9,020,406.0
01
Դատարաններ
8,553,222.8
02
Իրավական պաշտպանություն
467,183.2
04
Դատախազություն
2,894,430.3
01
Դատախազություն
2,894,430.3
05
Կալանավայրեր
8,398,048.1
01
Կալանավայրեր
8,398,048.1
04
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
131,363,987.3
այդ թվում`
01
Ընդհանուր բնույթի տնտեսական, առեւտրային եւ աշխատանքի գծով հարաբերություններ
2,589,566.1
01
Ընդհանուր բնույթի տնտեսական եւ առեւտրային հարաբերություններ
2,589,566.1
02
Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն եւ որսորդություն
21,864,042.5
01
Գյուղատնտեսություն
10,015,906.9
02
Անտառային տնտեսություն
771,639.1
04
Ոռոգում
11,076,496.5
03
Վառելիք եւ էներգետիկա
6,042,970.4
03
Միջուկային վառելիք
204,593.7
04
Վառելիքի այլ տեսակներ
312,168.8
05
Էլեկտրաէներգիա
5,526,207.9
04
Լեռնաարդյունահանում, արդյունաբերություն եւ շինարարություն
6,049.4
01
Հանքային ռեսուրսների արդյունահանում, բացառությամբ բնական վառելիքի
6,049.4
05
Տրանսպորտ
83,668,787.8
01
Ճանապարհային տրանսպորտ
73,826,226.3
03
Երկաթուղային տրանսպորտ
386,297.9
04
Օդային տրանսպորտ
271,154.4
05
Խողովակաշարային եւ այլ տրանսպորտ
9,185,109.2
06
Կապ
376,700.0
01
Կապ
376,700.0
07
Այլ բնագավառներ
50,000.0
Բաժին
Խումբ
Դաս
Գումարը (հազար դրամներով)
03
Զբոսաշրջություն
50,000.0
08
Տնտեսական հարաբերությունների գծով հետազոտական եւ նախագծային աշխատանքներ
95,031.0
01
Ընդհանուր բնույթի տնտեսական, առեւտրային եւ աշխատանքի հարցերի գծով հետազոտական եւ նախագծային աշխատանքներ
42,275.9
04
Լեռնաարդյունահանման, արդյունաբերության եւ շինարարության գծով հետազոտական եւ նախագծային աշխատանքներ
52,755.1
09
Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)
16,670,840.1
01
Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)
16,670,840.1
05
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
5,364,975.6
այդ թվում`
01
Աղբահանում
1,266,573.5
01
Աղբահանում
1,266,573.5
03
Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար
125,177.8
01
Օդի աղտոտման դեմ պայքար
125,177.8
04
Կենսաբազմազանության եւ բնության պաշտպանություն
2,724,405.4
01
Կենսաբազմազանության եւ բնության պաշտպանություն
2,724,405.4
06
Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)
1,248,818.9
01
Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)
1,248,818.9
06
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25,943,204.4
այդ թվում`
01
Բնակարանային շինարարություն
150,000.0
01
Բնակարանային շինարարություն
150,000.0
03
Ջրամատակարարում
23,546,519.0
01
Ջրամատակարարում
23,546,519.0
04
Փողոցների լուսավորում
1,696,000.0
01
Փողոցների լուսավորում
1,696,000.0
06
Բնակարանային շինարարության եւ կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)
550,685.4
01
Բնակարանային շինարարության եւ կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)
550,685.4
07
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
71,978,775.6
այդ թվում`
01
Բժշկական ապրանքներ, սարքեր եւ սարքավորումներ
3,687,525.1

Բաժին
Խումբ
Դաս
Գումարը (հազար դրամներով)
01
Դեղագործական ապրանքներ
3,687,525.1
02
Արտահիվանդանոցային ծառայություններ
23,910,655.7
01
Ընդհանուր բնույթի բժշկական ծառայություններ
8,664,211.6
02
Մասնագիտացված բժշկական ծառայություններ
5,932,059.0
03
Ստոմատոլոգիական ծառայություններ
846,321.7
04
Պարաբժշկական ծառայություններ
8,468,063.4
03
Հիվանդանոցային ծառայություններ
27,256,125.5
01
Ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ
6,348,303.9
02
Մասնագիտացված հիվանդանոցային ծառայություններ
7,292,023.1
03
Մոր եւ մանկան բժշկական ծառայություններ
13,615,798.5
04
Հանրային առողջապահական ծառայություններ
3,159,455.0
01
Հանրային առողջապահական ծառայություններ
3,159,455.0
06
Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)
13,965,014.3
01
Առողջապահական հարակից ծառայություններ եւ ծրագրեր
12,920,721.6
02
Առողջապահություն (այլ դասերին չպատկանող)
1,044,292.7
08
ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ
18,184,589.5
այդ թվում`
01
Հանգստի եւ սպորտի ծառայություններ
1,626,952.9
01
Հանգստի եւ սպորտի ծառայություններ
1,626,952.9
02
Մշակութային ծառայություններ
10,065,928.3
01
Գրադարաններ
1,221,157.2
02
Թանգարաններ եւ ցուցասրահներ
1,698,365.1
03
Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ
34,771.5
04
Այլ մշակութային կազմակերպություններ
640,963.7
05
Արվեստ
5,479,797.2
06
Կինեմատոգրաֆիա
635,194.9
07
Հուշարձանների եւ մշակութային արժեքների վերականգնում եւ պահպանում
355,678.7
03
Ռադիո եւ հեռուստահաղորդումների հեռարձակման եւ հրատարակչական ծառայություններ
5,154,004.7
01
Հեռուստառադիոհաղորդումներ
3,750,895.5
02
Հրատարակչություններ, խմբագրություններ
1,034,417.9
03
Տեղեկատվության ձեռքբերում
368,691.3
04
Կրոնական եւ հասարակական այլ ծառայություններ
807,188.3
01
Երիտասարդական ծրագրեր
611,495.2
Բաժին
Խումբ
Դաս
Գումարը (հազար դրամներով)
02
Քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, արհմիություններ
195,693.1
06
Հանգիստ, մշակույթ եւ կրոն (այլ դասերին չպատկանող)
530,515.3
01
Հանգիստ, մշակույթ եւ կրոն (այլ դասերին չպատկանող)
530,515.3
09
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
108,306,786.7
այդ թվում`
01
Նախադպրոցական եւ տարրական ընդհանուր կրթություն
23,957,772.6
01
Նախադպրոցական կրթություն
284,668.3
02
Տարրական ընդհանուր կրթություն
23,673,104.3
02
Միջնակարգ ընդհանուր կրթություն
48,920,960.7
01
Հիմնական ընդհանուր կրթություն
30,768,531.5
02
Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն
18,152,429.2
03
Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթություն
6,403,710.8
01
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն
2,562,049.6
02
Միջին մասնագիտական կրթություն
3,841,661.2
04
Բարձրագույն կրթություն
8,111,390.5
01
Բարձրագույն մասնագիտական կրթություն
7,363,732.0
02
Հետբուհական մասնագիտական կրթություն
747,658.5
05
Ըստ մակարդակների չդասակարգվող կրթություն
3,856,880.1
01
Արտադպրոցական դաստիարակություն
2,728,682.9
02
Լրացուցիչ կրթություն
1,128,197.2
06
Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ
16,496,847.2
01
Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ
16,496,847.2
08
Կրթություն (այլ դասերին չպատկանող)
559,224.8
01
Կրթություն (այլ դասերին չպատկանող)
559,224.8
10
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
304,696,825.2
այդ թվում`
01
Վատառողջություն եւ անաշխատունակություն
1,248,394.2
01
Վատառողջություն
177,386.4
02
Անաշխատունակություն
1,071,007.8
02
Ծերություն
199,603,368.3
01
Ծերություն
199,603,368.3
03
Հարազատին կորցրած անձինք
5,042,004.0
01
Հարազատին կորցրած անձինք
5,042,004.0
04
Ընտանիքի անդամներ եւ զավակներ
51,496,865.1
01
Ընտանիքի անդամներ եւ զավակներ
51,496,865.1
Բաժին
Խումբ
Դաս
Գումարը (հազար դրամներով)
05
Գործազրկություն
4,073,173.0
01
Գործազրկություն
4,073,173.0
06
Բնակարանային ապահովում
2,482,592.2
01
Բնակարանային ապահովում
2,482,592.2
07
Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)
10,721,832.4
01
Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)
10,721,832.4
09
Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)
30,028,596.0
01
Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)
4,420,861.7
02
Սոցիալական պաշտպանությանը տրամադրող օժանդակ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)
25,607,734.3
11
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ
22,689,262.2
այդ թվում`
01
ՀՀ կառավարության եւ համայնքների պահուստային ֆոնդ
22,689,262.2
01
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
22,689,262.2

Հոդված 8 . Հաստատել սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսատեսակները, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, հետեւյալ չափերով՝
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները
Գումարը (հազար դրամներով)
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
1,152,619,955.6
այդ թվում՝
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
955,219,730.7
այդ թվում՝
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ
89,176,061.5
այդ թվում՝
Դրամով վճարվող աշխատավարձեր եւ հավելավճարներ
89,176,061.5
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ
173,275,098.4
այդ թվում՝
Շարունակական ծախսեր
10,186,736.5
Գործուղումների եւ շրջագայությունների ծախսեր
3,867,305.2
Պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերում
137,549,570.2
Այլ մասնագիտական ծառայությունների ձեռքբերում
1,380,375.0
Ընթացիկ նորոգում եւ պահպանում (ծառայություններ եւ նյութեր)
7,543,968.3
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները
Գումարը (հազար դրամներով)
Նյութեր
12,747,143.2
ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ
52,552,606.5
այդ թվում՝
- ներքին տոկոսավճարներ
29,904,209.1
- արտաքին տոկոսավճարներ
22,648,397.4
ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ
20,062,267.1
այդ թվում՝
Սուբսիդիաներ պետական կազմակերպություններին
18,790,851.7
Սուբսիդիաներ ոչ պետական կազմակերպություններին
1,271,415.4
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
102,881,310.9
այդ թվում՝
Դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին
1,631,827.2
որից՝
- ընթացիկ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին
1,631,827.2
Ընթացիկ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին
98,813,540.9
որից`
- ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին
329,495.0
- ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին
6,989,420.6
- պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաներ
36,190,958.8
Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցում
53,041.2
- ընթացիկ դրամաշնորհներ պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին
20,362,753.4
- ընթացիկ դրամաշնորհներ պետական եւ համայնքային առեւտրային կազմակերպություններին
4,787,889.0
- այլ ընթացիկ դրամաշնորհներ
30,099,982.9
Կապիտալ դրամաշնորհներ պետական հատվածի այլ մակարդակներին
2,435,942.8
որից`
- կապիտալ սուբվենցիաներ համայնքներին
258,933.8
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐ
302,345,248.4
այդ թվում՝
Սոցիալական ապահովության նպաստներ
270,600.0
Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստներ (բյուջեից)
104,296,461.4
որից՝
- հիվանդության եւ հաշմանդամության նպաստներ բյուջեից
2,803,644.0
- մայրության նպաստներ բյուջեից
5,530,395.1
- երեխաների կամ ընտանեկան նպաստներ բյուջեից
41,894,619.2
- գործազրկության նպաստներ բյուջեից
3,589,272.0
- կենսաթոշակի անցնելու հետ կապված եւ տարիքային նպաստներ բյուջեից
167,424.0
- հուղարկավորության նպաստներ բյուջեից
5,257,204.0
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները
Գումարը (հազար դրամներով)
- կրթական, մշակութային եւ սպորտային նպաստներ բյուջեից
2,339,648.3
- այլ նպաստներ բյուջեից
42,714,254.8
Կենսաթոշակներ
197,778,187.0
որում՝
Կենսաթոշակներ
197,778,187.0
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ
214,927,137.9
այդ թվում՝
Նվիրատվություններ ոչ կառավարչական (հասարակական) կազմակերպություններին
2,222,187.0
Հարկեր, պարտադիր վճարներ եւ տույժեր, որոնք կառավարման տարբեր մակարդակների կողմից կիրառվում են միմյանց նկատմամբ
152,099.4
Դատարանների կողմից նշանակված տույժեր եւ տուգանքներ
7,843.9
Այլ ծախսեր
189,850,745.4
Պահուստային միջոցներ
22,694,262.2
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
197,400,224.9
այդ թվում՝
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ
197,401,500.9
այդ թվում՝
ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
197,401,500.9
այդ թվում՝
ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
165,638,475.8
այդ թվում՝
- շենքերի եւ շինությունների ձեռքբերում
308,534.2
- շենքերի եւ շինությունների շինարարություն
148,690,976.1
- շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգում
16,638,965.5
ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ, ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ
29,795,707.6
այդ թվում՝
- տրանսպորտային սարքավորումներ
165,000.0
- վարչական սարքավորումներ
1,804,690.7
- այլ մեքենաներ եւ սարքավորումներ
27,826,016.9
ԱՅԼ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
1,967,317.5
այդ թվում՝
- ոչ նյութական հիմնական միջոցներ
258,893.6
- գեոդեզիական-քարտեզագրական ծախսեր
427,624.2
- նախագծահետազոտական ծախսեր
1,280,799.7
ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ
(1,276.0)

Հոդված 9. Սահմանել, որ՝

1) 2014 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ նաեւ` կառավարություն) չի շարունակի 2013 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձեւակերպումների իրականացումը.

2) 2013 թվականի ընթացքում առեւտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) Հայաստանի Հանրապետության դրամով ստացվող միջոցները մուտքագրվում են գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում, իսկ արտարժույթով ստացվող միջոցները փոխարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում եւ մուտքագրվում գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը սույն օրենքով նախատեսված բյուջետային վարկը տրամադրվում է մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով.

4) 2013 թվականին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է 40,000.0 դրամ, հարկային եւ մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը՝ 55,500.0 դրամ, քրեակատարողական ծառայողի պաշտոնային դրույքաչափը՝ 14,400.0 դրամ, իսկ յուրաքանչյուր պետական մարմնի քաղաքացիական ծառայողների տարեկան պարգեւատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը` այդ մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված քաղաքացիական ծառայողների աշխատանքի վարձատրության (ներառյալ` գործատուի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարները) տարեկան ֆոնդի 10 տոկոսը.

5) 2013 թվականին Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը կազմում է 478,405.0 դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը` 428,070.0 դրամ.

6) համայնքների բյուջեներին «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածով եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով եկամտային հարկից եւ շահութահարկից նախատեսված մասհանումները 2013 թվականի բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից չեն կատարվում, իսկ բնապահպանական վճարներից մասհանումները կատարվում են «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

7) սույն օրենքով նախատեսված ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարի՝ ըստ առանձին համայնքների բաշխման նպատակով իրականացվող հաշվարկներում (համաձայն «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետի) օգտագործվում են յուրաքանչյուր համայնքի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված՝ այդ համայնքի բյուջե 2011 թվականին վճարման ենթակա հողի հարկի եւ գույքահարկի տարեկան գումարները (առանց հողի հարկի եւ գույքահարկի գծով 2011 թվականի hունվարի 1-ի դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի եւ տուգանքների, ինչպես նաեւ այդ հարկերի գծով 2011 թվականին հաշվարկված տույժերի եւ տուգանքների գումարների), ավելացված համայնքների ավագանիների կողմից (ավագանիներին օրենքով տրված իրավասությունների սահմաններում) ընդունված որոշումներով ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետեւանքով այդ հարկի գծով համայնքների 2011 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների գումարները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների` հողի հարկի եւ գույքահարկի գծով եկամուտների կորուստների` օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցման ենթակա գումարները: Սահմանել, որ 2013 թվականի ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում կիրառվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող, համայնքների ղեկավարների` գույքահարկի եւ (կամ) հողի հարկի գծով հայտնած ելակետային տվյալները.

8) քաղաքացիաիրավական հարաբերություններից ծագած պարտքի դիմաց պետական կառավարչական հիմնարկի ձեռք բերած գույքի իրացումից եկամուտները հաշվեգրվում են այն հաշիվներին, որտեղ պետք է հաշվեգրվեր տվյալ պարտքի գումարը.

9) պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից կառավարության որոշումների հիման վրա գույքն առանձնացնելիս, գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկը պարտավոր է մատակարարին վճարել վերջինիս ներկայացրած հարկային հաշվում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարը, մատակարարի անունից այն վճարելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան եկամտային հաշվին` որպես մատակարարի պարտավորության կատարում ավելացված արժեքի հարկի գծով.

10) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում կառավարության ընդունած որոշումը չի կարող վերաբերել սույն օրենքով նախատեսված ելքերի (բացառությամբ դրանց գծով ըստ կառավարության կանխատեսումների, 2013 թվականին սպասվող տնտեսման գումարների) հետեւյալ ուղղություններին`

ա. պետական ներքին եւ արտաքին պարտքի մարում եւ սպասարկում,

բ. սոցիալական նպաստներ եւ կենսաթոշակներ,

գ. պետական բյուջետային հիմնարկների աշխատակիցների աշխատանքի վարձատրություն (դրամական բավարարում) եւ դրան հավասարեցված վճարներ,

դ. պետական բյուջեից տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով հատկացումներ,

ե. միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության կողմից տվյալ տարվա համար ստանձնված պարտավորություններ (բացառությամբ պետական պարտքի մարման եւ սպասարկման), որոնց չկատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության նկատմամբ այդ պայմանագրերով նման դեպքերի համար նախատեսված էական ֆինանսական եւ այլ պահանջների առաջացմանը.

11) պետական հիմնարկների համար սահմանված կարգով բացված արտաբյուջետային միջոցների հաշիվների (բացառությամբ դատական, նախաքննական եւ դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների դեպոզիտային եւ իրավաբանական անձանց սպասարկման նպատակով բացված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համար բացված դեպոզիտային (արտարժութային) հաշիվների) միջոցների շրջանառությունը 2013 թվականի ընթացքում իրականացվում եւ այդ հաշիվների` կառավարության հաստատած նախահաշիվներով (սույն կետում այսուհետ` նախահաշիվներ) նախատեսված մուտքերի եւ ելքերի նախահաշվային ու փաստացի ցուցանիշները Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլվում են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր եւ ելքեր` կառավարության սահմանած կարգով: Ընդ որում, նախահաշիվներով նախատեսվող` 2013 թվականի բյուջետային տարվա եկամուտների գումարների չափով ենթակա են ավելացման սույն օրենքի 2-րդ եւ 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ծախսերի նախահաշվային գումարների չափով` սույն օրենքի 2-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (նախահաշիվներին համապատասխան ֆինանսավորվող ծրագրերը եւ դրանց գծով նախատեսվող ծախսերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում), իսկ եկամուտների եւ ծախսերի նախահաշվային գումարների դրական կամ բացասական տարբերության չափով` համապատասխանաբար պակասեցման կամ ավելացման սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը եւ սույն օրենքի 3-րդ հոդվածով եւ N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների եւ դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում): Նախահաշիվներով նախատեսվող ծախսերի ֆինանսավորումը 2013 թվականին կարող է իրականացվել ինչպես արտաբյուջետային հաշիվներին 2013 թվականին ստացվող գումարների, այնպես էլ մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը այդ հաշիվներին ստացված մուտքերի` 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված գումարների հաշվին.

12) 2013 թվականին շարունակվում է «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ կետով հաստատված ծրագրի շրջանակներում հաշվառված անձանց մասով` այդ ծրագրին համապատասխան (հաշվի առած «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջը).

13) 2013 թվականին շարունակվում է սույն օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 10 բաժնի N 07 խմբի N 01 դասի «06. «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման արտահերթ տրամադրումը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին` «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` կառավարության սահմանած կարգով.

14) «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների կողմից նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ այդ փոխհատուցումն ստացած անձանց ընտանեկան նպաստներ եւ միանվագ դրամական օգնություն ստացողների ցուցակներից հանելու համար:

Հոդված 10. Հաստատել՝

1) սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը՝ ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների՝ սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.

2) Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման դոտացիաների ձեւով տրամադրվող հատկացումների՝ ըստ օրենքով սահմանված գործոնների բաշխման ենթակա հետեւյալ ընդհանուր գումարները՝

- «ա» գործոնով եւ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքներին տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ 24,358,310.4 հազար դրամ, որից 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքին տրամադրվող դոտացիայի տարեկան գումարը՝ 3,500.0 հազար դրամ,

- «բ» գործոնով տրամադրվող դոտացիայի ընդհանուր գումարը՝ 11,832,648.4 հազար դրամ.

3) համայնքների բյուջեներին օրենքով ֆինանսական համահարթեցման դոտացիաներ եւ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2011 թվականի բյուջեներում եկամուտների կորուստների փոխհատուցման նպատակով գումարներ տրամադրելու համար սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալների բաշխումը` ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.

4) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2013 թվականի ծախսերի նախահաշիվը՝ 4,134,647.0 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.

5) սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` ըստ առանձին տարրերի` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.

6) «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` բնապահպանական ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստացող համայնքների ցանկը եւ այդ սուբվենցիաները տրամադրելու համար նախատեսված հատկացումների գումարները` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.

7) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2013 թվականի վարչական ծախսերի նախահաշիվը՝ 6,099,967.4 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն եւ կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը՝ 20,355,101.6 հազար դրամ.

8) ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարների եւ ռադիոհաճախականության օգտագործման վճարների չափերը` սույն օրենքի N 7 հավելվածի համաձայն:

Հոդված 11. Թույլատրել կառավարությանը 2013 թվականին անհրաժեշտության դեպքում՝

1) վերաբաշխել սույն օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնի նույն խմբի նույն դասին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջեւ՝ նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար սույն օրենքով հաստատված հատկացումները.

2) փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնի նույն խմբի նույն դասին պատկանող` սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան մարմինների ցանկերում.

3) սույն կետով սահմանված դեպքերում կատարված ծախսերը եւ ստացված եկամուտներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում եւ այդ գումարների չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ եւ 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների եւ ծախսերի (դրանք արտացոլելով նաեւ սույն օրենքի N 1 հավելվածի համապատասխան բաժիններում որպես առանձին լրացուցիչ ծախսային ծրագրեր) գումարները, Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեից առանց սահմանափակման իրականացնել`

ա. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից հայցադիմումներ, դիմումներ ու գանգատներ, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս, ինչպես նաեւ դատարանի կողմից տրամադրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները, ինչպես նաեւ դատական ակտերի հիման վրա հօգուտ պետական բյուջեի պետական հիմնարկներից բռնագանձված պետական տուրքի գումարների վճարումները,

բ. Հայաստանի Հանրապետության հարկային կամ մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում եւ պետական հիմնարկներում օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ստուգումների եւ վերստուգումների արդյունքում հարկերի եւ այլ պարտադիր վճարների գծով առաջադրված լրացուցիչ պարտավորությունների մարման համար անհրաժեշտ վճարումները,

գ. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ոչ կառավարչական բնույթի գործունեություն իրականացնող պետական (բյուջետային) հիմնարկների պետական ոչ առեւտրային կազմակերպությունների վերակազմակերպման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաեւ կազմակերպությանը սեփականության կամ օգտագործման իրավունքով հանձնված գույքի նկատմամբ իրավունքների գրանցում կատարելու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,

դ. պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում պետական մասնակցության նվազեցման ճանապարհով ակտիվների կազմից գույք առանձնացնելիս` գույքն ստացող պետական կառավարչական հիմնարկի կողմից մատակարարին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի պարտավորության կատարման գծով ծախսերը,

ե. սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներին վարորդական իրավունքի վկայական եւ ավտոմեքենայի պետական համարանիշ տալու, ինչպես նաեւ ավտոմեքենայի գրանցման ու վերագրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումների գծով այդ հաշմանդամների փոխարեն, նշված օրենքի 31-րդ հոդվածի պահանջների համաձայն, կառավարության կողմից կատարվող ծախսերը.

4) պետական սեփականություն համարվող գույքը հիմնադրամներին վարձակալության հանձնելիս` հաշվարկված վարձակալական վճարները, կառավարության սահմանած դեպքերում, թողնել հիմնադրամների տնօրինությանը՝ որպես Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրամներում կատարվող կամավոր գույքային վճար՝ առանց սահմանափակման, այդ գումարներն արտահայտելով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունների ծախսային մասում որպես պետական բյուջեից (կառավարության պահուստային ֆոնդից) հիմնադրամներին կատարված հատկացումներ, իսկ եկամուտներում՝ որպես այդ հիմնադրամների կողմից պետական բյուջե մուծված վարձակալական նույն չափերի վճարների ստացում (եթե նշված վարձակալական վճարները նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի եկամուտների կազմում, ապա այդ գումարների չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ եւ 6-8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների եւ ծախսերի գումարները, այդ թվում նաեւ` կառավարության պահուստային ֆոնդը).

5) բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածներում պետական բյուջեում՝ սույն օրենքի համաձայն բյուջետային ելքերի ֆինանսավորման համար միջոցների անբավարարության առաջացման դեպքում, ժամանակավորապես, մինչեւ 2013 թվականի դեկտեմբերի 15-ը վերականգնելու պայմանով, ներգրավել առեւտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) ստացված միջոցների կուտակման նպատակով բացված գանձապետական միասնական հաշվի սեփականաշնորհման հատուկ ենթահաշվում միջոցների առկա մնացորդի` սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը չուղղված գումարը, ներկայացնելով այդ ենթահաշվի շարժը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում (առանձին հավելվածով).

6) սույն օրենքի 6-րդ հոդվածով բյուջետային եկամուտների` ըստ դրանց ձեւավորման («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում նշված) առանձին աղբյուրների գծով սահմանված համապատասխան գումարները պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած՝ լրացուցիչ ստացված եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ եւ 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ինչպես նաեւ ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելության համապատասխան փոփոխության ենթարկել` բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար սույն օրենքի 2-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային հատկացումների գումարները եւ N 1 հավելվածով նախատեսված կամ նույն հավելվածում լրացվող որեւէ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումները, եւ (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի), սույն օրենքի 3-րդ հոդվածով եւ N 4 հավելվածով սահմանված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների եւ դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում), դրանց օգտագործումն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան: Սույն կետի գործողությունը չի տարածվում սույն հոդվածի 3-րդ եւ 11-րդ կետերով, ինչպես նաեւ սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով նախատեսված դեպքերի վրա.

7) բյուջետային տարվա արդյունքներով՝ գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը՝ ներքին եւ արտաքին աղբյուրներից բյուջետային վարկերի վերադարձից ստացված` սույն օրենքի N 4 հավելվածով այդ մուտքի գծով նախատեսված մակարդակը գերազանցած գումարից ոչ ավելի չափով (նույն չափով ավելացնելով N 4 հավելվածով նախատեսված բյուջետային վարկերի վերադարձից գումարը), եւ ըստ այդ գումարի հաշվին կատարվելիք ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի եւ դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով եւ սույն օրենքի N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների եւ դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում), ինչպես նաեւ N 1 հավելվածով նախատեսված կամ նույն հավելվածում լրացվող որեւէ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումները, եւ դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

8) բյուջետային տարվա արդյունքներով՝ գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը՝ ներքին եւ արտաքին աղբյուրներից ստացված փոխառությունների՝ սույն օրենքի N 4 հավելվածով նախատեսված մարումների գծով առաջացող (այդ թվում նաեւ` փոխատուի հետ փոխադարձ համաձայնության դեպքում մարումը չկատարելու դեպքում առաջացող) տնտեսումների գումարից ոչ ավելի չափով (այդ գումարի չափով նվազեցնելով N 4 հավելվածով նախատեսված փոխառությունների մարումների գումարը) եւ ըստ այդ տնտեսված գումարի հաշվին կատարվելիք ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի եւ դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով եւ N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների եւ դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում), ինչպես նաեւ N 1 հավելվածով նախատեսված կամ նույն հավելվածում լրացվող որեւէ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումները, եւ դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

9) վերաբաշխել սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2013 թվականի ծախսերը (ըստ ծախսային հոդվածների) այն պայմանով, որ թույլ չտրվի կոմիտեի՝ սույն օրենքի N 1 հավելվածում սահմանված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների ծավալների փոփոխություն եւ սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ծախսային հոդվածի գծով նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի կրճատում՝ 15 տոկոսի, կամ ավելացում՝ 30 տոկոսի չափով.

10) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին եւ սույն հոդվածի 1-ին եւ 12-րդ կետերին համապատասխան թույլատրվող վերաբաշխումներով եւ 2-րդ, 6-8-րդ, 11-րդ, 14-րդ, 16-րդ եւ 17-րդ կետերի համաձայն թույլատրվող փոփոխություններով պայմանավորված փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարել սույն օրենքի NN 2, 3 եւ 5 հավելվածներում, ինչպես նաեւ NN 1 եւ 4 հավելվածների համապատասխան աղյուսակներում.

11) սույն օրենքի 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված եւ պետական բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարները` ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն օգտագործելու դեպքում այդ գումարների չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ եւ 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարը եւ ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարներն ու N 1 հավելվածով նախատեսված սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող համապատասխան ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումները եւ (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) եւ սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաեւ սույն օրենքի N 4 հավելվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների եւ դրանց տարրերի համապատասխան գումարները (եթե սույն կետում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող ծրագրերը նախատեսված չեն սույն օրենքի N 1 եւ (կամ) N 4 հավելվածներում, ապա դրանք որպես առանձին լրացուցիչ ծրագրեր ըստ պատկանելիության արտացոլել նշված հավելվածների` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում).

12) պահպանելով սույն օրենքի N 1 հավելվածում ներկայացված յուրաքանչյուր ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը՝ փոփոխել վերջինիս բաշխումն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների (առանց վերաբաշխվող գումարների սահմանափակման).

13) բյուջետային ելքերի ֆինանսավորման համար 2013 թվականի բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեում միջոցների անբավարարության առաջացման դեպքում դրանց ֆինանսավորմանն ուղղել առեւտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի մասնավորեցումից (սեփականաշնորհումից) եւ պետական արժեթղթերի իրացումից ստացված միջոցների` սույն օրենքով նախատեսված բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար չնախատեսված գումարները, ինչպես նաեւ սույն օրենքի 3-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման արտաքին աղբ-յուրների կազմում չնախատեսված, սակայն 2013 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացված վարկային գումարները.

14) կառավարության կնքած` օրենքով սահմանված կարգով վավերացված կամ հաստատված միջազգային պայմանագրերին համապատասխան օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող վարկային եւ դրամաշնորհային նպատակային ծախսային ծրագրերի (սույն կետում այսուհետ` նպատակային ծրագրեր) կատարման ընթացքին նպաստելու նպատակով`

ա. սույն օրենքի N 1 եւ N 4 հավելվածներով նախատեսված վարկային նպատակային ծրագրերը ֆինանսավորելիս (նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան վարկային աղբյուրների առկայությամբ), չգործադրելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված բյուջետային հատկացումների վերաբաշխման մեխանիզմը եւ 19-րդ հոդվածի դրույթները, գերազանցել սույն օրենքի N 1 հավելվածի N 14 աղյուսակով եւ N 4 հավելվածով սահ-մանված` արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկերի հաշվին իրականացվող առանձին նպատակային ծրագրերի գծով սահմանված հատկացումների գումարները, սույն օրենքի N 1 հավելվածի N 14 աղյուսակով եւ N 4 հավելվածով նախատեսված ծրագրերի գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը, ինչպես նաեւ սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի ծախսերի եւ դեֆիցիտի (պակասուրդի) եւ 3-րդ հոդվածով ու N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների եւ դրանց տարրերի համապատասխան գումարները,

բ. 2013 թվականի բյուջետային տարվա ընթացքում օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացված սույն օրենքով չնախատեսված նպատակային վարկային կամ դրամաշնորհային միջոցների (սույն ենթակետում այսուհետ` նպատակային միջոցների) հաշվին ֆինանսավորել սույն օրենքի N 1 եւ (կամ) N 4 հավելվածներով չնախատեսված նպատակային ծրագրերը: Այդ ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջե ստացվող նպատակային միջոցների հաշվին նախատեսվող ելքերի գումարից ոչ ավելի չափով, ըստ անհրաժեշտության, ավելացնել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը (վարկային նպատակային ծրագրերի դեպքում) կամ եկամուտների գումարը (դրամաշնորհային նպատակային ծրագրերի դեպքում), ինչպես նաեւ ըստ այդ գումարի բնույթի եւ վերջինիս հաշվին կատարվող ելքերի պատկանելիության, համապատասխան փոփոխության ենթարկել 3-րդ հոդվածով եւ N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների եւ դրանց առանձին տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում), 6-րդ հոդվածով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ինչպես նաեւ 2-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն ենթակետում նշված` սույն օրենքով չնախատեսված նպատակային ծրագրերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր ըստ պատկանելիության արտացոլելով սույն օրենքի N 1 եւ (կամ) N 4 հավելվածների` այդ ծրագրերին համապատասխանող բաժիններում),

գ. 2013 թվականի բյուջետային տարվա ընթացքում լրացուցիչ ֆինանսավորել սույն օրենքի N 1 եւ (կամ) N 4 հավելվածներով նախատեսված (ներառյալ սույն կետի «բ» ենթակետով սահմանված կարգով բյուջետային տարվա ընթացքում սույն օրենքի N 1 եւ (կամ) N 4 հավելվածներում արտացոլված) նպատակային ծրագրերը` դրանց գծով օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ստացված` սույն օրենքով չնախատեսված միջոցների չօգտագործված մնացորդի հաշվին (այդ գումարի չափով ավելացնելով N 4 հավելվածով նախատեսված` ելքերի ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի 2013 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը), եւ ըստ այդ միջոցների հաշվին կատարված ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը, 3-րդ հոդվածով եւ N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների եւ դրանց առանձին տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում), ինչպես նաեւ 2-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները եւ դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան,

դ. բյուջետային տարվա ընթացքում սույն օրենքի N 1 եւ (կամ) N 4 հավելվածներով նախատեսված (ներառյալ սույն կետի «բ» ենթակետով սահմանված կարգով բյուջետային տարվա ընթացքում սույն օրենքի N 1 եւ (կամ) N 4 հավելվածներում արտացոլված) առանձին նպատակային ծրագրերով սույն օրենքով նախատեսված կառավարության համաֆինանսավորման հատկացումների գումարներն ավելացնելու կամ դրանք նախատեսելու անհրաժեշտության առաջացման դեպքում, եթե նշված ավելացումը կամ նախատեսումը հնարավոր չէ իրականացնել հատկացումների միջծրագրային վերաբաշխման եղանակով կամ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին` դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման լրացուցիչ, սույն օրենքով չնախատեսված գումարների հայթայթման (առկայության) դեպքում, բյուջետային տարվա արդյունքներով գերազանցել սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը՝ կառավարության համաֆինանսավորման համար անհրաժեշտ լրացուցիչ գումարից ոչ ավելի չափով (բայց դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման լրացուցիչ` սույն օրենքով չնախատեսված հայթայթված (առկա) գումարների սահմաններում) եւ ըստ այդ գումարի հաշվին կատարվելիք ելքերի պատկանելիության, համապատասխան փոփոխության ենթարկել սույն օրենքի 2-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի եւ դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները, 3-րդ հոդվածով եւ N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների եւ դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում), ինչպես նաեւ N 1 հավելվածով նախատեսված համապատասխան նպատակային ծրագրի գծով սահմանված հատկացումները, եւ դրանց օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան,

ե. սույն օրենքի N 1 եւ N 4 հավելվածներով նախատեսված դրամաշնորհային նպատակային ծրագրերը ֆինանսավորելիս (նշված ծախսերի ֆինանսավորման համապատասխան դրամաշնորհային աղբյուրների առկայությամբ), չգործադրելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված բյուջետային հատկացումների վերաբաշխման մեխանիզմը եւ 19-րդ հոդվածի դրույթները, գերազանցել սույն օրենքի N 1 հավելվածի N 15 աղյուսակով եւ N 4 հավելվածով սահմանված` արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային դրամաշնորհների հաշվին իրականացվող առանձին նպատակային ծրագրերի գծով սահմանված հատկացումների գումարները, սույն օրենքի N 1 հավելվածի N 15 աղյուսակով եւ N 4 հավելվածով նախատեսված ծրագրերի գծով սահմանված հատկացումների ընդհանուր գումարը, ինչպես նաեւ սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված պետական բյուջեի ծախսերի եւ դեֆիցիտի (պակասուրդի) եւ 3-րդ հոդվածով ու N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների եւ դրանց տարրերի համապատասխան գումարները.

15) «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված, սակայն այդ տարում չստացված եւ սույն օրենքի 6-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված պաշտոնական դրամաշնորհների գումարները 2013 թվականին ստանալու դեպքում` այդ գումարներն առաջնահերթության կարգով ուղղել դրանց չստացման հետեւանքով առաջացած բյուջետային պարտքերի մարմանը.

16) բյուջետային տարվա ընթացքում, չգերազանցելով պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի)` սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված գումարը, վերաբաշխել պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման առանձին աղբյուրների, ինչպես նաեւ վերջիններիս առանձին տարրերի միջեւ դրանց գծով սույն օրենքի 3-րդ հոդվածով եւ N 4 հավելվածով հաստատված գումարները, եւ (կամ) կատարել պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման զուտ աղբյուրների ընդհանուր գումարի ավելացմանը չհանգեցնող այլ հաշվեկշռված փոփոխություններ եւ (կամ) լրացումներ` դրանցից բխող համապատասխան փոփոխություններ կատարելով սույն օրենքի NN 2 եւ 3 հավելվածներում եւ N 1 հավելվածի համապատասխան աղյուսակներում.

17) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող մուտքերի` սույն օրենքով սահմանված գումարը պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած՝ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից լրացուցիչ ստացված մուտքերի չափով ավելացնել սույն օրենքի N 1 հավելվածով համապատասխան մուտքային ծրագրի գծով ոչ ֆինանսական ակտիվների օտարումից նախատեսված մուտքերի գումարը, ինչպես նաեւ ըստ այդ մուտքերի հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել` սույն օրենքի 2-րդ, 7-րդ, 8-րդ հոդվածներով հաստատված եւ N 1 հավելվածով նախատեսված «Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի (եւ (կամ) նույն հավելվածով նախատեսված որեւէ այլ ծախսային ծրագրի) գծով սահմանված հատկացումները, եւ (կամ) սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի), սույն օրենքի 3-րդ հոդվածով, ինչպես նաեւ N 4 հավելվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների եւ դրանց տարրերի համապատասխան գումարները (անհրաժեշտության դեպքում լրացում կատարելով այդ տարրերի կազմում): Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող մուտքերի` սույն օրենքով սահմանված գումարը պետական բյուջեի կատարման ընթացքում գերազանցած՝ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից լրացուցիչ ստացված մուտքերի օգտագործումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան.

18) սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված որեւէ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումների հաշվին բյուջետային վարկերի կամ փոխատվությունների տրամադրման կամ մարման, արժեթղթերի (ներառյալ` բաժնետոմսերի եւ կապիտալում այլ մասնակցության) գնման կամ մարման գծով գործառույթների իրականացման դեպքում նշված գումարների չափով նվազեցնել սույն օրենքի 2-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով հաստատված ծախսերի եւ դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարները եւ N 1 հավելվածով նախատեսված տվյալ ծախսային ծրագրի գծով սահմանված հատկացումների գումարը, ինչպես նաեւ դրանից բխող համապատասխան փոփոխություններ կատարել սույն օրենքի 3-րդ հոդվածով եւ փոփոխություններ եւ (կամ) լրացումներ` N 4 հավելվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների եւ դրանց տարրերի համապատասխան գումարներում եւ կազմում.

19) բյուջետային տարվա ընթացքում, պահպանելով սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված բյուջետային եկամուտների ընդհանուր գումարը, բյուջետային եկամուտների ձեւավորման («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում նշված) առանձին աղբյուրների դասակարգման խմբերի միջեւ կատարել դրանց գծով` սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված համապատասխան գումարների վերաբաշխումներ` դրանից բխող համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելով սույն օրենքի NN 2, 3 հավելվածներում եւ N 1 ու N 4 հավելվածների համապատասխան աղյուսակներում:

Հոդված 12. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին՝ անհրաժեշտության դեպքում վերաբաշխել սույն օրենքի N 6 հավելվածով սահմանված վարչական ծախսերը (ըստ ենթահոդվածների) այն պայմանով, որ թույլ չտրվի վարչական ծախսերի` սույն օրենքի N 6 հավելվածով սահմանված յուրաքանչյուր հոդվածի գծով նախատեսված ծախսերի կրճատում` 15 տոկոսի կամ ավելացում՝ 30 տոկոսի չափով:

Հոդված 13. Սույն օրենքի NN 1-7 հավելվածները համարվում են սույն օրենքի անբաժանելի մասերը:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
 

Հավելվածներ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

20.12.2012
ՀՕ-222
23.12.2013 «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին