Armenian      
Տեղական տուրքերի եվ վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.12.2012

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի «գ» կետը «ոգելից» բառից հետո լրացնել «եւ ալկոհոլային» բառերով, իսկ «հանրային սննդի» բառերից հետո` «եւ զվարճանքի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժդ» եւ «ժե» կետերով.

«ժդ) համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար.

«ժե) Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար։»։

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին կետի «բգ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բգ) 1001-ից մինչեւ 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ մինչեւ 50 000 դրամ.».

2) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բդ» ենթակետով.

«բդ) 3001-ից եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար՝ մինչեւ 100 000 դրամ.».

3) 4-րդ կետի 1-ին ենթակետը «ոգելից» բառից հետո լրացնել «եւ ալկոհոլային» բառերով.

4) 5-րդ կետի «ա» ենթակետի «տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար 350 դրամ» բառերը փոխարինել «տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար 0-350 դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար» բառերով.

5) 5-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գա» ենթակետով.

«գա) համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման դեպքում՝ 1000-ից 6000 դրամ.

ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման դեպքում՝ 0-ից 1000 դրամ:».

6) 9-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության համայնքների անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 50 000-100 000 դրամ։».

7) 11-րդ կետի «1.75» թիվը փոխարինել «3.0» թվով.

8) 11.1-ին կետի «5.0» թիվը փոխարինել «7.0» թվով։

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.12.2012
ՀՕ-225