Armenian   Russian    
Ազգային ժողովի կանոնակարգ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.12.2012

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 1.1-ին մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Խմբակցությունը համարվում է ոչ ընդդիմադիր, եթե խմբակցություն uտեղծած առանձին կուuակցության կամ կուuակցությունների դաշինքը կազմած կուuակցություններից որեւէ մեկի առաջադրած անձն ընդգրկված է Կառավարության կազմում, կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիuտում հանդեu է գալիu Կառավարության կազմում առավել մեծ թվով անդամներ ունեցող կուսակցության հետ քաղաքական կոալիցիա կազմելու եւ ընդդիմադիր չլինելու մաuին հայտարարությամբ:»:

Հոդված 2 . Օրենքի 24.1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Խորհրդարանական այլ խմբակցությունները, որոնք չեն համարվում  ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր, էթիկայի հանձնաժողովում ներկայացնում են մեկական ներկայացուցիչ:»:

Հոդված 3. Օրենքի 24.4-րդ հոդվածի 1-ին մասում`

1) «զ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«զ) հանձնաժողովի որոշումները եւ եզրակացություններն ընդունվում են  հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին.».

2) «է» կետը «եթե» բառից հետո լրացնել «հանձնաժողովը սույն օրենքի 24.3-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված ժամկետներում չի ավարտում հարցի քննությունը, կամ» բառերով:

Հոդված  4. Սույն օրենքն ուժի  մեջ է  մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2012
ՀՕ-249