Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Հարկերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.12.2012

Հոդված 1. «Հարկերի  մաuին»  Հայաuտանի  Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀO-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի առաջին պարբերությունում «հարկային գործակալի վրա» բառերը փոխարինել «հարկային գործակալի, հավատարմագրային կառավարչի, համատեղ գործունեության գործերը վարող անձի, կոմիսիոների, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալի վրա, ինչպես նաեւ կարող է սահմանվել համապարտ պատասխանատվություն՝ հարկային պարտավորությունների կատարման մասով» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին հոդվածով`

«Հոդված 6.1. Առանց իրավաբանական անձ ձեւավորելու համատեղ գործունեության մասով հարկերի (բացառությամբ հարկային գործակալի կողմից պահվող եկամտային հարկի, ոչ ռեզիդենտի շահութահարկի եւ տեղական հարկերի) հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կատարում է համատեղ գործունեության գործերը վարող անձը:

Եթե համատեղ գործունեության պայմանագրի համաձայն, համատեղ գործունեությունը վարվում է մեկից ավելի մասնակիցների կողմից, ապա համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կատարում է մասնակիցների կողմից գրավոր լիազորված անձը:

Համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման եւ վճարման պարտավորություն կրող անձը մինչեւ համատեղ գործունեության շրջանակներում առաջին գործարքի իրականացումը պարտավոր է իր գտնվելու վայրի հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձեւով հայտարարություն (համատեղ գործունեության մյուս մասնակիցների համաձայնության վերաբերյալ նշումներով)՝ համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին:

Համատեղ գործունեության (այդ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների) մասով հարկային պարտավորությունների կատարման համար գործունեության մասնակիցները կրում են համապարտ պատասխանատվություն:

Համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման առումով մասնակիցների կողմից վարվում է առանձնացված հաշվառում:

Համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով հարկերի հաշվարկման համար հիմք հանդիսացող հաշվարկային եւ վճարային փաստաթղթերը դուրս են գրվում հարկերի հաշվարկման եւ վճարման պարտավորություն ստանձնած անձի կողմից, իսկ պայմանագրով նախատեսված դեպքում` նաեւ գործեր վարող այլ մասնակիցների կողմից` հարկերի հաշվարկման եւ վճարման պարտավորություն ստանձնած անձի անունից:

Համատեղ գործունեության շրջանակներում իրականացված գործարքների մասով առաջացող հարկային պարտավորություններին վերաբերող` հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվարկները, հայտարարագրերը, տեղեկությունները ներկայացվում են հարկերի հաշվարկման եւ վճարման պարտավորություն ստանձնած անձի կողմից, որոնցում արտացոլվում են անմիջականորեն ինչպես նրա, այնպես էլ համատեղ գործունեության ընդհանուր ցուցանիշները (արդյունքները):

Մասնակիցների կողմից կատարված ներդրումներին վերաբերող՝ ակտիվների ձեռքբերման հաշվարկա-վճարային փաստաթղթերը (կցելով ակտիվների քանակներն արտացոլող հանձնման ընդունման ակտը) փոխանցվում են համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման եւ վճարման պարտավորություն ստանձնած անձին:»:

Հոդված 3 . Օրենքի 11.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածը «հաստատագրված վճարներ» բառերից հետո լրացնել «, շրջանառության հարկեր» բառերով:

Հոդված 5 . Օրենքի 15-րդ հոդվածում`

1) «ե» կետը «ստուգումների (ուսումնասիրությունների) համար» բառերից հետո լրացնել «, այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց գրավոր պահանջով էլեկտրոնային կրիչով տրամադրել հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը (ստուգման հանձնարարականով ընդգրկվող                ժամանակահատվածի մասով)» բառերով.

2) «ը» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ը) հարկային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի` ոչ ռուսերեն եւ անգլերեն լրացված (կազմված) օրինակներին կից ապահովել դրանց հայերեն թարգմանված տարբերակները.»:

Հոդված 6. Օրենքի 15.1-ին հոդվածը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Հարկ վճարողները 2014 թվականի հունվարի 1-ից կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով էլեկտրոնային եղանակով դուրս գրել սույն օրենքի N 4 հավելվածով նախատեսված` առաքվող կամ տեղափոխվող արտադրանքները, ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթեր:»:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) երրորդ պարբերության «բ» կետի «500.000» թիվը փոխարինել «մեկ միլիոն» բառերով, իսկ «գ» կետը «անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման» բառերից հետո լրացնել «կամ պետական հաշվառումից հանման» բառերով.

2) վեցերորդ պարբերությունը «անհատ ձեռներեցի գործունեության դադարեցման» բառերից հետո լրացնել «կամ հաշվառումից հանման» բառերով, իսկ «(գործունեության դադարեցման» բառերից հետո` «, պետական հաշվառումից հանման» բառերով.

3) յոթերորդ եւ ութերորդ պարբերություններում «սեփականատերերի» բառը փոխարինել «հիմնադիրների (մասնակիցների)» բառերով.

4) ութերորդ պարբերությունը «անհատ ձեռներեցի գործունեության դադարումից» բառերից հետո լրացնել «կամ պետական հաշվառումից հանելուց» բառերով, իսկ «կամ անհատ ձեռներեցի վրա` լուծարմանը» բառերը փոխարինել «կամ գործունեությունը դադարեցրած կամ հաշվառումից հանված անհատ ձեռներեց չհանդիսացող ֆիզիկական անձի  վրա` լուծարմանը կամ հաշվառումից հանմանը» բառերով:

Հոդված 8 . Oրենքի 16.1-ին հոդվածի հինգերորդ պարբերությունը «գործառնություն չի կատարել» բառերից հետո լրացնել «, որոնց հիման վրա առաջացած պարտավորությունների վճարման օր է համարվում դրանց ներկայացմանը հաջորդող տասներորդ աշխատանքային օրը» բառերով:

Հոդված 9. Oրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.2-րդ հոդվածով`

«Հոդված 16.2. Իրավաբանական անձի վերակազմակերպման (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում հարկային մարմնում բացված անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունները հաշվառվում են` հիմք ընդունելով իրավահաջորդության սկզբունքը (այդ թվում` տուգանքների կրկնապատկման կամ ժամկետների հաշվառման մասով): Սույն պարբերության կիրառման իմաստով անձնական հաշվի քարտերի միջեւ մնացորդների տեղափոխումը կատարվում է օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման գրանցման օրվա դրությամբ (անկախ փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կազմման ամսաթվից), իսկ մինչեւ վերակազմակերպման գրանցման օրը հարկային մարմիններին ներկայացված հայտարարագրերում, հաշվետվություններում, տեղեկություններում եւ այլ փաստաթղթերում (այսուհետ սույն հոդվածում` հաշվարկ) ճշգրտումները կատարվում են (ճշտված հաշվարկները ներկայացվում են) անկախ փոխանցման ակտերում կամ բաժանիչ հաշվեկշիռներում փոփոխություններ կատարելու հանգամանքից:

Հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակահատվածը) վերաբերում է իրավանախորդ իրավաբանական անձին, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանի (ժամանակահատվածի) համար հաշվարկների (այդ թվում` ճշտված) ներկայացման պահին այդ ժամանակաշրջանը (ժամանակահատվածը) ավարտվել է` անկախ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի (ժամանակահատվածի) համար հաշվարկների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետներից:

Հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակահատվածը) վերաբերում է իրավահաջորդ իրավաբանական անձին, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանի (ժամանակահատվածի) համար հաշվարկների (այդ թվում` ճշտված) ներկայացման պահին այդ ժամանակաշրջանը (ժամանակահատվածը) դեռ չի ավարտվել:

Իրավահաջորդ իրավաբանական անձի կողմից իրավանախորդ իրավաբանական անձին վերաբերող հաշվետու ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար ներկայացվող հաշվարկներում (այդ թվում` ճշտված) պարտադիր նշվում է իրավանախորդ իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը:

Իրավանախորդ իրավաբանական անձին վերաբերող անձնական հաշվի քարտերում հետագայում վերահաշվարկներ կատարվելու դեպքում (ճշտված հաշվարկների, ստուգումների կամ վերստուգումների, գանգատարկման հանձնաժողովի որոշումների, դատարանի որոշումների հիման վրա կամ օրենքի ուժով) կատարվում է նաեւ անձնական հաշվի քարտերի միջեւ տեղափոխված մնացորդների փոփոխություն, այնուհետեւ իրավահաջորդ իրավաբանական անձի անձնական հաշվի քարտերում կատարվում են համապատասխան վերահաշվարկներ:»:

Հոդված 10. Օրենքի 17.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի  19-րդ  հոդվածը  «տալ  համապատասխան բացատրություններ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարչի կողմից հարկային մարմին ներկայացրած` հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով սնանկության վարույթի ընթացքում լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ հարկային մարմնի սահմանած ձեւով տեղեկատվության, որի հիման վրա հաշվարկվում են պարտապանի հարկային պարտավորությունները» բառերով:

Հոդված 12 . Օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում`

1) «հարկ վճարողի հարկային պարտավորությունը» բառերից հետո լրացնել «կամ օրենքով սահմանված դեպքերում հարկ վճարողի շրջանառությունները համարվում են չհիմնավորված» բառերով.

2) «հասույթի հաշվարկային 25 տոկոս վերադիրի» բառերը փոխարինել «համախառն եկամտի մեջ 25 տոկոս հաշվարկային հարկվող շահույթի կամ հարկվող եկամտի» բառերով:

Հոդված 13 . Օրենքի 24-րդ հոդվածի առաջին պարբերությունից հանել «2 ամսից ավելի» բառերը, «15 օրվա համար» բառերը փոխարինել «15 լրացած օրվա համար» բառերով, «վճարման ենթակա» բառերը` «հաշվարկված» բառով, իսկ «` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված» բառերը` «հաշվարկված ընդհանուր» բառերով:

Հոդված 14. Օրենքի 25-րդ հոդվածում`

1) առաջին պարբերության «բյուջե չմուծված կամ պակաս մուծված» բառերը փոխարինել «պակաս հաշվարկված» բառերով.

2) երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «Հարկային մարմինների կողմից հարկ վճարողների (հարկային գործակալների) մոտ իրականացվող ստուգումների կամ դրանց կասեցման ընթացքում կամ ստուգումների ավարտից հետո ստուգվող (ստուգված) ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել:», եւ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Հաշվանցման եւ (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի մեծության արձանագրման նպատակով իրականացվող ուսումնասիրության կամ դրա կասեցման ընթացքում կամ ուսումնասիրությունից հետո ուսումնասիրվող (ուսումնասիրված) ժամանակաշրջանին վերաբերող ավելացված արժեքի հարկի հաշվարկներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել:»:

Հոդված 15. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 25.1-ին եւ  25.2-րդ հոդվածներով`

«Հոդված 25.1. «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվապահական հաշվառումը համակարգչային ծրագրերով վարելու պարտավորություն ունեցող կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառումը «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համակարգչային ծրագրերով չվարելու կամ հարկային մարմնի կողմից պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց գրավոր պահանջով դրան հաջորդող աշխատանքային օրը սույն հոդվածով սահմանված՝ հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը (ստուգման հանձնարարականով ընդգրկվող ժամանակահատվածի մասով) ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց էլեկտրոնային կրիչով չտրամադրելու դեպքում գանձվում է տուգանք՝

ա. հինգ միլիոն դրամի չափով՝ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված՝ նախորդ տարվա համախառն եկամտի 1 միլիարդ դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ,

բ. երեք միլիոն դրամի չափով՝ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվարկված՝ նախորդ տարվա համախառն եկամտի 500 միլիոն դրամի շեմը գերազանցած կազմակերպությունների նկատմամբ:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց էլեկտրոնային կրիչով տրամադրումը արձանագրվում է հանձնման-ընդունման ակտով, որը ստորագրվում է հարկ վճարողի եւ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների կամ ներդրումային ընկերությունների կողմից հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պահանջվելու եւ էլեկտրոնային կրիչով նշյալ պաշտոնատար անձանց տրամադրվելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 25.2. Օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պատրաստի արտադրանքի, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրերում պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերվելու դեպքում ավելացված արժեքի հարկ վճարողից գանձվում է տուգանք պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով: Սույն պարբերությամբ նախատեսված խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկնվելու դեպքում գանձվում է տուգանք` պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի չափով:

Հաշվետու տարվա որեւէ ամսում ապրանքների, արտադրանքի, ծառայությունների եւ ակտիվների իրացումից հասույթի (զուտ հասույթը` առանց անուղղակի հարկերի) կամ «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի 100 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողի մոտ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածով սահմանված չափագրման արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պատրաստի արտադրանքի, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրերում պատրաստի արտադրանքի, ապրանքների մնացորդի պակասորդ հայտնաբերվելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով:

Սույն հոդվածով նախատեսված խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, խախտումը կրկնվելու դեպքում գանձվում է տուգանք` պակասորդի գնի (արժեքի) 100 տոկոսի չափով:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքները արտադրանքի, ապրանքների պակասորդի մասով հանդիսանում են վերջնական հարկային պարտավորություններ:

Սույն հոդվածով նախատեսված տուգանքը չի կիրառվում օրենքով սահմանված կարգով արտոնագրային վճար վճարողների նկատմամբ` գործունեության այդ տեսակների մասով:»:

Հոդված 16. Օրենքի 26-րդ հոդվածի վեցերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հարկային օրենսդրության կիրառման առումով ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում քաղաքացիների`

ա) անձնական գույքի (ներառյալ նաեւ անշարժ) եւ իրերի օտարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

բ) գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելը (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի), ոչ նյութական ակտիվների օտարումն ու տոկոսների ստացումը:»:

Հոդված 17. Օրենքի 27-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն հոդվածի կիրառման առումով խախտման օր է համարվում մինչեւ հարկատեսակի հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը խախտում ներառող հաշվարկները (հայտարարագրերը) հարկային մարմին փաստացի ներկայացնելու օրը, իսկ օրենքով սահմանված ժամկետից հետո խախտում ներառող հաշվարկների (հայտարարագրերի) համար` օրենքով դրանց ներկայացման համար սահմանված ժամկետի վերջին օրը (անկախ հետագայում ճշտված հաշվարկներ (հայտարարագրեր) ներկայացնելուց):»:

Հոդված 18. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) երկրորդ պարբերության «կրկնական» բառը փոխարինել «երկրորդ» բառով, իսկ «երրորդ» բառից հետո լրացնել «եւ ավելի» բառերով.

2) երրորդ պարբերությունը «Սույն հոդվածի կիրառման իմաստով» բառերից հետո լրացնել «օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում կատարված» բառերով.

3) երրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Սույն հոդվածով նախատեսված խախտումներ հայտնաբերելու նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում հարկ վճարողի պաշտոնատար անձի պահանջով նրան ներկայացվում է օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին որոշման քաղվածքը:

Սույն հոդվածով նախատեսված խախտումներ հայտնաբերելու դեպքում վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորած պաշտոնատար անձի որոշմամբ մինչեւ տուգանքի գումարի վճարումը անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների վրա դրվում է արգելանք: Սույն պարբերությամբ նշված դեպքերում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում կազմված արձանագրությունը հիմք է հանդիսանում խախտման հայտնաբերման պահին անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների նկատմամբ արգելանք կիրառելու համար՝ ապահովելով մինչեւ խախտման հայտնաբերման օրվա ավարտը արգելադրման մասին որոշման կայացումը եւ պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) հանձնումը հարկ վճարողին: Ապրանքի արգելադրման մասին որոշման մեջ նշվում են որոշումն ընդունելու ամիսը, ամսաթիվը, վայրը, որոշումն ընդունած անձի պաշտոնը, անունը, ազգանունը, քննվող հարցը, ընդունված որոշման հիմքերը: Հարկ վճարողը զգուշացվում է արգելադրված ապրանքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:

Արգելադրումն իրականացվում է ապրանքների տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունքի սահմանափակման միջոցով: Արգելանքը դրվում է հարկ վճարողի անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների վրա` անկախ այն հանգամանքից, թե ում մոտ է այն գտնվում: Արգելանքը չի կարող կիրառվել այն գույքի նկատմամբ, որի վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել կամ որի պահպանման ժամկետը արգելադրման պահին պակաս է երեք ամսից:

Արգելանքն իրականացնող պաշտոնատար անձն արգելանքի տակ դրված ապրանքն ի պահ է հանձնում հարկ վճարողին` ստացականով, իսկ եթե հարկ վճարողը փորձում է արգելադրված գույքը կամ դրա առանձին բաղադրամասերը վատնել, թաքցնել, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնել, փչացնել կամ ոչնչացնել, ապա ապրանքի պահատվությունը հանձնվում է նման գործունեություն իրականացնող մասնագիտացված կազմակերպությանը` պահատվության պայմանագրի հիման վրա: Պահատվության հետ կապված ծախսերը կատարում է հարկ վճարողը:

Սույն հոդվածով նախատեսված արգելադրման մասին որոշումն ուժը կորցրած է ճանաչվում արգելադրման համար հիմք հանդիսացած խախտման համար սույն հոդվածով սահմանված տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելու պահից:».

4) հինգերորդ պարբերությունը «վաճառքի (իրացման) միջին» բառերից հետո լրացնել «կշռված» բառով:

Հոդված 19. Օրենքի 28.5-րդ հոդվածի «500» թիվը փոխարինել «100» թվով:

Հոդված 20 . Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 29. Հարկ վճարողները թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար հարկի գումարը, ինչպես նաեւ սույն օրենքի 23-27, 28.5 եւ 31 հոդվածների համաձայն հաշվարկված հարկային պարտավորությունները եւ սույն օրենքի 26-րդ հոդվածի երրորդ պարբերությամբ սահմանված վնասի հատուցման գումարները բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում: Ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում սույն օրենքի 23 հոդվածով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված հարկի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն օրենքի 23 հոդվածով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:

Սույն օրենքի 26 հոդվածով նախատեսված խախտումներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտնաբերվելու եւ արձանագրվելու դեպքում հարկային պարտավորությունները եւ սույն օրենքի 26 հոդվածի երրորդ պարբերությամբ նախատեսված վնասի հատուցման գումարները հաշվարկվում եւ գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում եւ նույն օրենքով սահմանված կարգով` վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:

Սույն օրենքի 28 հոդվածով նախատեսված խախտումներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հայտնաբերվելու եւ արձանագրվելու դեպքում հարկային պարտավորությունները հաշվարկվում եւ գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում եւ նույն օրենքով սահմանված կարգով` վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով: Օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման մասին որոշման շրջանակներում իրականացված միեւնույն օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում արձանագրված բոլոր խախտումները դիտվում եւ քննարկվում են նույն վարչական վարույթի շրջանակներում` որպես խախտման փաստ արձանագրելու մեկ դեպք:

Սույն օրենքի 25.2 հոդվածի երկրորդ պարբերությամբ նախատեսված խախտումները «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4  հավելվածով  սահմանված  կարգով  իրականացված  չափագրման արդյունքներով հայտնաբերվելու եւ արձանագրվելու դեպքում հարկային պարտավորությունները հաշվարկվում եւ գանձման են առաջադրվում հարկային մարմնի կողմից «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան հարուցված վարչական վարույթի շրջանակներում եւ նույն օրենքով սահմանված կարգով` վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրա լիազորած պաշտոնատար անձի ընդունած վարչական ակտով:

Սույն հոդվածի երկրորդ, երրորդ եւ չորրորդ պարբերություններին համապատասխան ակտով առաջադրված գումարը վճարվում է այն ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:»:

Հոդված 21. Օրենքի 30-րդ հոդվածի երրորդ պարբերությունում`

1) «ցանկերի տեսքով» բառերից հետո լրացնել «հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի «գ» եւ «է» ենթակետերը.

3) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2) մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը`

առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը եւ նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով:»:

Հոդված 22. Օրենքի 30.1-ին հոդվածում`

1) առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Սույն հոդվածի առաջին պարբերության իմաստով հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային պարտավորությունների հաշվարկման առումով խախտման կատարման տարի է համարվում համապատասխան հաշվարկի, հայտարարագրի, հաշվետվության, տեղեկության կամ այլ փաստաթղթի (անկախ դրանց ներկայացման հանգամանքից)` հարկային մարմին ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող օրացուցային տարին:».

2) երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հարկային պարտավորությունները չեն կարող փոփոխվել, եթե դրանք վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է երեք տարի: Անկախ առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դրույթներից` սույն պարբերությունում նշված ժամկետը լրանալուց հետո սույն պարբերությունում նշված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներ, հայտարարագրեր եւ հաշվետվություներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել:»:

Հոդված 23. Օրենքի 31-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը «կրկնապատիկի չափով» բառերից հետո լրացնել «, բայց ոչ պակաս երկու միլիոն դրամից» բառերով:

Հոդված 24. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 34.1-ին հոդվածով`

«Հոդված 34.1. Եթե հարկային մարմնին հայտնի են դարձել հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվարկներում տեղ գտած անճշտություններ, որոնք օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով հնարավոր չէ ճշգրտել ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով կամ օրենսդրությամբ սահմանված դեպքերում անհրաժեշտ է վերահաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունները, ապա այդ պարտավորությունները կարող են ճշգրտվել հարկային մարմնի սահմանած կարգով` առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման:»:

Հոդված 25 . Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47-րդ հոդվածով`

«Հոդված 47. Սնանկ ճանաչված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից պետությանը պատճառված վնասը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաեւ հարկային օրենսդրությունը եւ հարկային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի եւ տուգանքների գումարները, իսկ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա համարվող գործունեության իրականացման դեպքում` նաեւ լիցենզավորման համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:»:

Հոդված 26. Օրենքի N 4 հավելվածում`

1) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Սույն կարգով սահմանված առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր վարելու վերաբերյալ դրույթները չեն տարածվում «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված շրջանառության հարկ վճարող հանդիսացող անձանց վրա:».

2) 2-րդ կետի՝

ա. առաջին պարբերությունը «նույն հասցեում» բառից հետո լրացնել «գտնվող կամ» բառերով,

բ. երրորդ պարբերությունը «իր առաքման վայրերից կամ կետերից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ մաքսատնից (մաքսակետից)» բառերով,

գ. չորրորդ պարբերությունը «գործակալության պայմանագրերով» բառերից հետո լրացնել «կամ վերամշակման» բառերով, իսկ «հետ վերադարձվող» բառերից հետո` «կամ վերամշակման ընդունված ապրանքանյութական արժեքների վերամշակման արդյունքում վերադարձվող» բառերով.

3) 4-րդ կետի 6-րդ ենթակետը «ապրանքների» բառից հետո լրացնել «քանակը եւ» բառերով.

4) 7-րդ կետը «վայրի» բառից հետո լրացնել «(կետի)» բառով, իսկ «վայրում» բառից հետո՝ «(կետում)» բառով.

5) 13-րդ կետի 4-րդ ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հավելվածի իմաստով վերանորոգման եւ համանման աշխատանքները ներառում են նաեւ հարկ վճարողի կողմից իրեն պատկանող կամ իր կողմից օգտագործվող էլեկտրամատակարարման, կապի, հեռահաղորդակցության, ջրամատակարարման, գազամատակարարման, ջեռուցման եւ նմանատիպ այլ համակարգերի շահագործումն ու պահպանումը:».

6) 13-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-10-րդ ենթակետերով`

«8) մաքսատնից (մաքսակետից) ապրանքի առաքումը.

9) արտադրության եւ սպառման թափոնների տեղափոխումը.

10) 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած էլեկտրոնային եղանակով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերով առաքումը եւ տեղափոխումը:»:

Հոդված 27 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:

Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու պահին իրականացվող համատեղ գործունեության մասով Օրենքի 6.1-ին հոդվածի դրույթների կիրառման նպատակով սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման եւ վճարման պարտավորություն կրող անձը պարտավոր է իր գտնվելու վայրի հարկային մարմին ներկայացնել հարկային մարմնի սահմանած ձեւով հայտարարություն (համատեղ գործունեության մյուս մասնակիցների համաձայնության վերաբերյալ նշումներով)՝ համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին:

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պարտապանի գործունեության կասեցման պահից վերջինիս անունից կառավարչի կողմից հարկային մարմին ներկայացված` հարկային եւ այլ պարտադիր վճարների գծով սնանկության վարույթի ընթացքում լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա պարտապանի հարկային պարտավորությունների հաշվարկման դրույթները տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված տեղեկատվության վրա:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված չկատարված հարկային պարտավորություններն անհուսալի համարվելու համար հարկային պարտավորությունների սահմանաչափը տարածվում է նաեւ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-13-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պարտավորությունների բռնագանձման ավարտված կատարողական վարույթների վրա:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 24-րդ հոդվածի դրույթները կիրառվում են հարկ վճարողների (հարկային գործակալների) կողմից հարկային մարմին սույն օրենքն ուժի մեջ մտնելուն հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացման ենթակա հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) մասով, իսկ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացման ենթակա հաշվարկների (հայտարարագրերի, հաշվետվությունների) մասով կիրառվում են մինչեւ սույն օրենքն ուժի մտնելը Օրենքի 24-րդ հոդվածով սահմանված դրույթները:

Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հայտնաբերված խախտումների մասով:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2012
ՀՕ-237