Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ - ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.12.2012

Հոդված 1. «Հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀO-129-Ն oրենքի 6-րդ հոդվածի առաջին պարբերության «ա» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում`

1) «ե» կետը «կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ շրջանառության հարկ վճարողների)» բառերով.

2) նույն կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Մինչեւ սույն հոդվածի «դ» կետով նախատեսված ժամկետները շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ եռամսյակային տեղեկությունները ներառում են սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող շրջանառության հարկի հաշվարկում:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածից հանել առաջին նախադասությունը:

Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է 2013 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2012
ՀՕ-241