Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.12.2012

Հոդված 1. «Հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀO-129-Ն oրենքի (այuուհետ` Oրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետից հանել «խաղատների եւ (կամ) շահումով խաղերի կազմակերպում,» պարբերությունը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի վերջին պարբերությունում «համարվում են չհիմնավորված, եւ նման» բառերը փոխարինել «հիմք չեն հարկերի հաշվարկման համար, եւ այդ» բառերով:

Հոդված 3 . Oրենքի 7-րդ հոդվածի  «դ» կետի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ցանցային կապի միջոցներով հսկիչ-դրամարկղային մեքենաների կողմից օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ուղարկումը հարկային մարմին պարտադիր է`

- նախորդ տարվա արդյունքներով 500.0 մլն դրամ եւ ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչեւ  2013 թվականի հուլիսի 1-ը,

- սույն պարբերությունում չնշված այլ հարկ վճարողների համար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը:»:

Հոդված 4 . Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր լինելու դեպքում կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական գործարքներ իրականացնելու վայրում հարկային մարմնում այդ վայրի հասցեով գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`

ա) մեկ միլիոն դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ.

 բ) երեք հարյուր հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով:

Տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն մասի առաջին պարբերությունում նշված խախտումը կրկնելու դեպքում կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը տուգանվում է`

 ա) երկու միլիոն դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը, «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ, եւ նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչեւ սահմանված կարգով  հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը.

բ) վեց հարյուր հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով, եւ նրա գործունեությունն այդ մասով կասեցվում է մինչեւ սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենայի ներդրումը:».

2) 2-րդ մասի`

ա. առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի եւ (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը  տուգանվում է`

ա) վեց հարյուր հազար դրամի չափով` հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով, եթե այդ գործունեությունը «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում արտոնագրային վճարի օբյեկտ.

բ) հարյուր հիսուն հազար դրամի չափով` գործունեության այլ տեսակների մասով:»,

բ. երկրորդ պարբերության «ամսվա» բառը փոխարինել «եռամսյակի» բառով, «երկու տոկոսի» բառերը` «զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի» բառերով, եւ նույն պարբերությունը «բայց ոչ պակաu» բառերից հետո լրացնել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` մեկ միլիոն դրամից, այլ գործունեության տեսակների մասով`» բառերով,

գ. երրորդ պարբերության «ամսվա» բառը փոխարինել «եռամսյակի» բառով, «երկու տոկոսի» բառերը` «զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի» բառերով, եւ նույն պարբերությունը «բայց ոչ պակաu» բառերից հետո լրացնել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով` երկու միլիոն դրամից, իսկ այլ գործունեության տեսակների մասով`» բառերով.

3) 5-րդ մասի առաջին պարբերությունում`

ա. երրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մինչեւ գործունեության կասեցումը դիմում ներկայացնելու դեպքում սույն մասով սահմանված տուգանքը վճարվում է դիմումում նշված` գործունեության կասեցման հաջորդական օրերի համար:»,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված դիմումի ձեւը սահմանում է վերադաս հարկային մարմինը:»,

գ. «ամսվա» բառը փոխարինել «եռամսյակի» բառով, «երկու տոկոսի» բառերը` «զրո ամբողջ յոթ տասնորդական տոկոսի» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դեպքերում խախտումը կրկնելու համար սահմանված տուգանքները կիրառվում են «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` արտոնագրային վճարի օբյեկտ չհամարվող հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության տեսակի եւ գործունեության այլ տեսակների համար առանձին: Նույն խախտումը կրկնելը համարվում է երկրորդ եւ ավելի անգամ կատարված խախտում, եթե կատարված խախտումը վերաբերում է սույն մասում նշված նույն գործունեության տեսակին:

Սույն հոդվածով սահմանված տուգանքները, բացառությամբ կասեցումը չկիրառելու համար վճարվող տուգանքների, պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:»:

Հոդված 5 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Օրենքի 11-րդ հոդվածով սահմանված համապատասխան խախտումն առաջին անգամ արձանագրելու դեպքում այդ խախտումը համարվում է առաջին խախտում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2012
ՀՕ-244