Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Դատական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.12.2012

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի Դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենս•իրք) 37-րդ հոդվածի 1-ին մասում «16» թիվը փոխարինել «26» թվով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 75.1-րդ հոդվածով.

«Հոդված 75.1. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակային ապահովությունը

1. Որպես դատավոր առնվազն 10 տարի պաշտոնավարած անձին, որի լիազորությունները դադարեցվել են սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 5-րդ կետերով, ինչպես նաեւ 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, նշանակվում է կենսաթոշակ՝ վերջին 1 տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի ընդհանուր •ումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով։

2. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձին նշանակված կենսաթոշակի չափը չի կարող •երազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը։

3. Կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված` դատավորի պաշտոնային դրույքաչափը բարձրացվելու դեպքում՝ պաշտոնային դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն։

4. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի միջին աշխատավարձը եւ ստաժը հաշվարկելու, կենսաթոշակը նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու կար•ը, ինչպես նաեւ կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

Հոդված 3. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դատավորի պաշտոն զբաղեցրած անձին նշանակված կենսաթոշակի եւ դրա նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի փոխարեն նշանակվում է Օրենսգրքի 75.1-ին հոդվածով սահմանված կենսաթոշակ:

3. Եթե Օրենս•րքի 75.1-ին հոդվածով սահմանված կարգով նշանակված կենսաթոշակի չափը ցածր է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի եւ դրա նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի հանրագումարի չափից, ապա Օրենս•րքի 75.1-ին հոդվածով սահմանված կարգով նշանակված կենսաթոշակը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված կենսաթոշակի եւ դրա նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի հանրա•ումարի չափով:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում վճռաբեկ դատարանի նախագահը հրապարակում է հայտարարություն՝ դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացմամբ բաժինը համալրելու նպատակով արտահերթ որակավորման ստու•ումներ անցկացնելու մասին:

5. Դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացմամբ բաժինը համալրելու նպատակով արտահերթ որակավորման ստուգումներն անցկացվում են դատավորների թեկնածությունների ցուցակը կազմելու եւ հաստատելու համար Հայաստանի Հանրապետության դատական օրենս•րքով սահմանված կար•ով՝ սույն հոդվածով նախատեսված ժամկետներին համապատասխան:

6. Վճռաբեկ դատարանի նախա•ահի կողմից արտահերթ որակավորման ստուգումներ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվելուց հետո Դատական դպրոցի կառավարման խորհուրդը ոչ ուշ, քան քսանօրյա ժամկետում սահմանում եւ հրապարակում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկությունները:

7. Հայտերը ներկայացվում են Դատական դպրոցի տնօրենին` Դատական դպրոցի կառավարման խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկությունները հրապարակվելու օրվան հաջորդող օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:

8. Հայտեր նեկայացնելու վերջնաժամկետից հետո` մեկշաբաթյա ժամկետում, կազմակերպվում է որակավորման ստուգման անցկացումը: Որակավորման ստուգումը եւ արդյունքների ամփոփումը, այդ թվում` որակավորման արդյունքների բողոքարկումը, իրականացվում են տասնհինգօրյա ժամկետում:

9. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված գործողությունները Դատական դպրոցի կառավարման խորհուրդն իրականացնում է բողոքարկման ժամկետի ավարտից հետո` ոչ ուշ, քան հն•օրյա ժամկետում:

10. Դատական դպրոցի կառավարման խորհրդի կողմից թեկնածությունների ցուցակը Արդարադատության խորհուրդ ներկայացվելու օրվան հաջորդող օրվանից ոչ շուտ, քան 14, բայց ոչ ուշ, քան 20 օր հետո Արդարադատության խորհուրդը, Հայաստանի Հանրապետության դատական օրենս•րքի 117-րդ հոդվածով նախատեսված կար•ով, իր նիստում ուսումնասիրում է առաջարկված թեկնածությունները եւ հրավիրում նրանց զրույցի:

11. Դատավորների թեկնածությունների ցուցակը Հանրապետության Նախագահին է ներկայացվում Դատական դպրոցի կառավարման խորհրդի կողմից թեկնածությունների ցուցակը Արդարադատության խորհուրդ ներկայացվելու օրվան հաջորդող օրվանից հետո` մեկամսյա ժամկետում:

12. Հանրապետության Նախագահը ոչ ուշ, քան Արդարադատության խորհրդի կողմից ցուցակը ստանալու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում հրամանագրով հաստատում է Արդարադատության խորհրդի կազմած ցանկը` իր համար ընդունելի թեկնածություններով:

13. Սույն հոդվածին համապատասխան` դատավորների թեկնածությունների ցուցակի վարչական մասնագիտացմամբ բաժնում ընդգրկված ունկնդիրների ուսուցումը Դատական դպրոցում սկսվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից թեկնածությունների ցուցակի հաստատումից հետո՝ 15-օրյա ժամկետում: Ուսուցման տեւողությունը չի կարող պակաս կամ ավելի լինել Հայաստանի Հանրապետության դատական օրենս•րքի 187-րդ հոդվածով նախատեսված ուսուցման համար սահմանված տեւողության ժամկետից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2012
ՀՕ-246