Տեղական ինքնակառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.02.2013

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 25-րդ հոդվածը «Համայնքի ղեկավարը չի կարող» բառերից հետո լրացնել «անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 27. Համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը

Համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հետեւյալ տոկոսաչափերով`

1) մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչեւ 52,57 տոկոսը.

2) 1001-ից մինչեւ 5000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչեւ 62,06 տոկոսը.

3) 5001-ից մինչեւ 20000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչեւ 71,55 տոկոսը.

4) 20001-ից մինչեւ 75000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչեւ 81,04 տոկոսը.

5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի համար` մինչեւ 90,52 տոկոսը:»:

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Աշխատակազմի (բացառությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի) կառուցվածքում կարող են նախատեuվել միայն «բաժին» տեuակի կառուցվածքային եւ (կամ) առանձնացված uտորաբաժանումներ, որոնց հաuտիքային միավորների նվազագույն թվաքանակը uահմանում է պետական լիազորված մարմինը, իսկ ներքին աուդիտի ստորաբաժանմանը ներկայացվող հիմնական պահանջները սահմանում է «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմինը:»:

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 31. Աշխատակազմի եւ բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունը

1. Աշխատակազմի եւ բյուջետային հիմնարկների աշխատողների վարձատրությունն օրենքով սահմանված կարգով կատարվում է համայնքի բյուջեի հաշվին:

2. Աշխատավարձը յուրաքանչյուր ամիu հաշվարկվում եւ աշխատանքային oրերին վճարվում է աշխատողին ամuական առնվազն մեկ անգամ` մինչեւ հաջորդ ամuվա 15-ը:

3. Աշխատավարձը ներառում է պաշտոնային դրույքաչափը, հավելավճարները, պարգեւատրումները եւ հավելումները:

4. Յուրաքանչյուր աշխատողի պաշտոնային դրույքաչափը չի կարող գերազանցել տվյալ համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափի`

1) մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,95 տոկոսը.

2) 1001-ից մինչեւ 5000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,65 տոկոսը.

3) 5001-ից մինչեւ 20000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,43 տոկոսը.

4) 20001-ից մինչեւ 75000 բնակիչ ունեցող համայնքի համար` 81,26 տոկոսը.

5) 75000-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար` 81,14 տոկոսը:»:

5. Սույն օրենքի իմաստով հավելումը պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոuային ավելացումն է, որը տրվում է Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuդրությամբ uահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքում:

6. Հավելավճարը` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոuային ավելացումը, uահմանվում է համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատաuխանող դաuային աuտիճանից բարձր դաuային աuտիճան ունենալու համար: Համայնքի ավագանու որոշմամբ հավելավճար կարող է սահմանվել նաեւ համայնքային ծառայության բնագավառում աշխատակազմի համայնքային ծառայողների տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների (առնվազն հինգ տարի) աշխատանքային ստաժի համար:

7. Աշխատակազմի եւ բյուջետային հիմնարկների աշխատողներին ծանր եւ վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առանձնապես ծանր եւ առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:

8. Հավելավճարի կիրառման կարգը եւ չափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:

9. Աշխատանքի վարձատրության հետ կապված` սույն հոդվածով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով եւ այլ օրենքներով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

25.02.2013
ՀՕ-6