Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-ԻՆ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՏՈՒԿ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.03.2013

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51-րդ հոդվածի 7-րդ մասի եւ 54-րդ հոդվածի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2013 թվականի  ապրիլի 8-11-ի չորսօրյա նիստերի երկրորդ օրը` ապրիլի 9-ին, գումարել Ազգային ժողովի միայն մեկ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի ստանձնման հատուկ նիստ:

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2013 թվականի  ապրիլի 9-ի հատուկ նիստը գումարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում`  ժամը  12.00-ին:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

20.03.2013
ԱԺՈ-059-Ն