Armenian      
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.04.2013

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի «պատշաճ ձեւով տեղեկացում կամ փաստաթղթերի ուղարկում» հասկացության մեջ «հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերը փոխարինել «հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկելով) կամ էլեկտրոնային համակարգի միջոցով (այդ թվում՝ հայտատուի կողմից նշված էլեկտրոնային փոստի միջոցով), ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային կապի այլ միջոցներով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Այն դեպքում, երբ լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարվում է համապատասխան որոշումը կայացվելուց հետո, ապա լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձեւակերպված լիցենզիան, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները լիցենզավորված անձին պատշաճ ձեւով հանձնվում կամ ուղարկվում են ոչ շուտ, քան օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու օրը:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23.1-ին հոդվածով.

«Հոդված 23.1. Պետական տուրքի վճարումը

1. Լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձեւով այդ մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հետեւանքների մասին:

2. Հայտատուն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն ժամկետը:

3. Հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին եւ հայտատուին պատշաճ ձեւով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձեւակերպված լիցենզիան, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում: Սույն մասով նախատեսված հայտի մերժման վրա չեն տարածվում սույն օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 32-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասություններով, ինչպես նաեւ 33-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջները:»:

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «աշխատանքային օր հետո» բառերը փոխարինել «աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Բարդ լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել լիցենզիայի տրման ավելի կարճ ժամկետներ:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26.1-ին հոդվածով.

«Հոդված 26.1. Պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետների երկարաձգումը

1. Այն դեպքում, երբ հայտատուն, սույն օրենքի 23.1-ին հոդվածի համաձայն, պետական տուրքը չի վճարում մինչեւ լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձեւակերպման, այլ վայրում եւս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու վերաբերյալ որոշման մասին տեղեկացվելը, ապա համապատասխան գործողությունը կատարելու համար սույն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով, 25-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածի 2-րդ մասով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետները երկարաձգվում են հինգ աշխատանքային օրով:»:

Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետը եւ 28-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին պարբերությունը «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում» բառերով, երկրորդ պարբերությունում «30 օրվա ժամկետում» բառերը փոխարինել «23 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով, «եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում» բառերով, իսկ երրորդ պարբերությունից հանել «եւ վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացրել է լիցենզավորող մարմին» բառերը.

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների եւ նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաեւ փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:».

3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձեւով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:»:

Հոդված 9. Օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը «պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի» բառերով:

Հոդված 10. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի առաջին նախադասությունը «եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում» բառերով.

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների եւ նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաեւ փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:».

3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձեւով նախազգուշացումը լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ կից փաստաթղթերում առկա ոչ էական թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:»:

Հոդված 11. Օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասի երկրորդ նախադասությունը «պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի» բառերով:

Հոդված 12. Օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունը «պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի» բառերով:

Հոդված 13. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի աղյուսակի 10-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի աղյուսակի 10-րդ կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասի վերջին պարբերությունում «մարմինը» բառից հետո հանել «, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասի աղյուսակի 10-րդ կետում նշված պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաների» բառերը:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 13-րդ հոդվածի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

25.05.2013
ՀՕ-48