Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Եկամտային հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.06.2013

Հոդված 1. «Եկամտային հարկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀO-246-Ն oրենքի (այuուհետ` Oրենք) 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «2-8-րդ մասերում» բառերը փոխարինել «2-9-րդ մասերում» բառերով.

2) 8-րդ մասի առաջին նախադասության «Նոտարները եւ» բառերը հանել, իսկ «անհատ ձեռնարկատերերը» բառերը փոխարինել «հարկ վճարողները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից հանել «, որի դեպքում եկամտային հարկը վերահաշվարկվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում նշված ամսական դրույքաչափերով,» բառերը:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 1-ին կետը եւ 2-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել «,բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքերի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Եթե նոր աշխատողի համար գրանցման հայտում եւ (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա տվյալ անձի համար գրանցման հայտը եւ (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

3) 3-րդ մասը «1-ին կետով» բառերից հետո լրացնել «, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածը «հաշվարկման» բառից հետո լրացնել «(պասիվ եկամուտների եւ (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց վճարման)» բառերով:

Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել «, կամ եթե գործատուն օրենսդրության կամ միջազգային իրավական ակտերի համաձայն, մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը ազատված է եղել իր հաշվին պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

02.07.2013
ՀՕ-66