Մաքսային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.06.2013

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մաքսային ծառայության պաշտոնի նկարագիրը տվյալ պաշտոնը զբաղեցնող մաքսային ծառայողի համար օրենքով եւ իրավական այլ ակտերով նախատեսված իրավունքները եւ պարտականությունները նկարագրող եւ տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մաքսային ծառայողին մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող, ինչպես նաեւ մաքսային ծառայության համապատասխան կոչում ունենալու պահանջները սահմանող` վերադաս մաքսային մարմնի հաստատած փաստաթուղթն է:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով սահմանված կարգով մրցույթներ եւ ատեստավորումներ անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է մրցութային եւ ատեստավորման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով): Հանձնաժողովի անդամներին ներկայացվող չափանիշները, Հանձնաժողովի կազմը, աշխատակարգը եւ անդամների թվաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ Հանձնաժողովի անհատական կազմը` վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:

2. Հանձնաժողովի նախագահը եւ անդամներն իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են զբաղեցրած պաշտոնների հետ:»:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 9.1-ին եւ 9.2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9.1. Այն մաքսային ծառայողները, որոնք ծառայողական դրական բնութագրի եւ նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում վերապատրաստման (ուսուցման) արդյունքների ընդհանուր գումարով հավաքել են 80 եւ ավելի միավոր, ենթակա են փաստաթղթային ատեստավորման: Միավորների հաշվարկն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:

9.2. Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է մաքսային ծառայողների տվյալ պաշտոնի նկարագրի դրույթների շրջանակներում` մաքսային ծառայությունների գործնական կարողություններն ստուգելու նպատակով: Հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքի հիման վրա կայացնում է հետեւյալ եզրակացություններից մեկը եւ փաստաթղթային ատեստավորումն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում վերադաս մաքսային մարմնի ղեկավարին`

1) շնորհել ավելի բարձր հատուկ կոչում.

2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

3) ենթակա է ատեստավորման թեստավորման եւ հարցազրույցի միջոցով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.3-րդ մասով.

«9.3. Թեստավորման եւ հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն մաքսային ծառայողները, որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն, կամ որոնց վերաբերյալ Հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 9.2-րդ մասի 3-րդ կետում նշված եզրակացությունը: Թեuտերը հաստատում, հարցազրույցն անցկացնում եւ արդյունքները գնահատում է Հանձնաժողովը` uույն oրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով uահմանված կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր տարի մաքսային ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր վերապատրաստման:

2. Մաքսային ծառայողի վերապատրաստումն իրականացվում է վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Մաքսային մարմնի գանգատարկման հանձնաժողովը (այuուհետ` Գանգատարկման հանձնաժողով) մաքսային մարմնի ղեկավարի կողմից ձեւավորվող, վերադաu մաքսային մարմնում մշտապեu գործող մարմին է, որը բաղկացած է նախագահից եւ ութ անդամից, որոնք իրենց աշխատանքը Հանձնաժողովում համատեղում են զբաղեցրած մաքսային ծառայության պաշտոնների հետ: Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մաuնակցել է առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամաuնությամբ:»:

Հոդված 6. Օրենքի 41.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) հիմնական աշխատավարձից (պաշտոնային դրույքաչափից), որը պայմանավորված է մաքսային ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով եւ մաքսային ծառայողի` մաքսային մարմնում ունեցած աշխատանքային ստաժով.»:

Հոդված 7. Օրենքի 46-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «կանոնադրությանը համապատասխան» բառերը փոխարինել «կարգով» բառով.

2) 1.1-ին մասի «ծառայողական քննության հանձնաժողովի կանոնադրությամբ» բառերը փոխարինել «կողմից» բառով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

02.07.2013
ՀՕ-69