Armenian      
Գույքահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.11.2013

Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 2-րդ կետը «հարկվող օբյեկտը» բառից հետո լրացնել «(բացառությամբ փոխադրամիջոցների)» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում հաշվառող մարմնի կողմից այդ գումարները հաշվանցվում են հարկ վճարողի գույքահարկի գծով այլ հարկվող օբյեկտների պարտավորությունների հաշվին, իսկ դրանց բացակայության դեպքում ֆիզիկական անձի դիմումի հիման վրա վերադարձվում են ոչ ուշ, քան դիմումը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում։»։

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին եւ երկրորդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցները տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը, իսկ փոխադրամիջոցի օտարման դեպքում՝ մինչեւ փոխադրամիջոցի օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքը գրանցելը։

Հաշվառող մարմնի կողմից փոխադրամիջոցների գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

Հոդված 3.   Օրենքի  14-րդ  հոդվածի  3-րդ  մասում  «պետության պատվիրակած» բառերը փոխարինել «պարտադիր» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

06.12.2013
ՀՕ-113