Armenian      
Զինվորական ծառայություն անցնելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 12.12.2013

Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) «պահպանվում են» բառերը փոխարինել «պահպանվում է» բառերով.

2) «ամսական դրամական բավարարումը եւ այլ լրացուցիչ վճարներ» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափը» բառերով.

3) «ամսական դրամական բավարարման եւ այլ լրացուցիչ վճարների» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում «ամսական դրամական բավարարումը եւ այլ լրացուցիչ վճարներ» բառերը փոխարինել «աշխատավարձը» բառով:

Հոդված 3. Օրենքի 49-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «դրամական եւ նյութական բավարարումները պահպանվում են» բառերը փոխարինել «աշխատավարձը պահպանվում է» բառերով.

2) 4-րդ մասից հանել «երկարամյա ծառայության համար հավելավճար վճարելու,» բառերը:

Հոդված 4. Օրենքի 52-րդ հոդվածի 7-րդ մասում «ապահովելով դրամական բավարարմամբ եւ դրան հավասարեցված վճարումներով, պարենի փոխհատուցմամբ» բառերը փոխարինել «վճարելով նրան հասանելի աշխատավարձը,» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2013
ՀՕ-158