Armenian      
Հայաստանի փրկարար ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 12.12.2013

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետում «դրամական բավարարում» բառերը փոխարինել «ծառայության համար համարժեք վարձատրություն» բառերով:

Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 40. Ծառայողի վարձատրությունը

1. Փրկարարական ծառայության յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք վարձատրության իրավունք:

2. Փրկարարական ծառայության ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 3. Օրենքի 41-րդ, 42-րդ, 43-րդ, 44-րդ, 72-րդ, 74-րդ եւ 80-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասից հանել չորրորդ եւ հինգերորդ նախադասությունները:

Հոդված 5. Օրենքի 47-րդ հոդվածից հանել «վճարվում է հավելավճար ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափից ոչ պակաս չափով, կամ աշխատողի ցանկությամբ» բառերը:

Հոդված 6. Օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասը «կողմից» բառից հետո լրացնել «՝ հաշվի առնելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները» բառերով:

Հոդված 7. Օրենքի 59-րդ հոդվածում՝

1) 13-րդ մասի «, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կվնասի ծառայությանը կամ կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է դրամական բավարարում:» բառերը փոխարինել «՝ վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը:» բառերով.

2) 14-րդ մասի «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «ծառայողին աշխատավարձ» բառերով:

Հոդված 8. Օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է ծառայությունից, ապա փրկարար ծառայության ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:»:

Հոդված 9. Օրենքի 8-րդ գլխի վերնագրում, 49-րդ հոդվածի 1-ին մասում, 51-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում, 64-րդ հոդվածի 4-րդ մասում «դրամական բավարարում» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «վարձատրություն» բառով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 10. Օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով:

Հոդված 11. Օրենքի 73-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ծառայողներին դրամական պարգեւատրումներ վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».

2) 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2013
ՀՕ-166