Russian    
Այլընտրանքային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.06.2014

Հոդված 1. «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի առաջին նախադասությունում «փետրվարի» բառը փոխարինել «մայիսի» բառով, իսկ «օգոստոսի» բառը՝ «հոկտեմբերի» բառով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 4-րդ մասում նշված կարգով դիմումը վերադարձնելու կամ սույն մասում նշված կարգով դիմումը կրկին չներկայացվելու, ինչպես նաեւ սույն օրենքի 8.1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դիմումը մերժվելու դեպքերում քաղաքացին ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի:»:

Հոդված  3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.06.2014
ՀՕ-66