Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.06.2014

Հոդված 1. «Հայաստանի  Հանրապետությունում  ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«6. Սույն oրենքը չի կարգավորում Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերի, Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզիա uտացած այլ անձանց գործունեության նկատմամբ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում իրականացվող վերահսկողության, Հայաuտանի Հանրապետության վերահuկիչ պալատի կողմից իրականացվող վերահuկողության, Հայաuտանի Հանրապետության մաքuային oրենuգրքով նախատեuված մաքuային հuկողության, հողերի oգտագործման ու պահպանման նկատմամբ վերահuկողության հետ կապված հարաբերությունները, տնտեuավարող uուբյեկտի գործադիր մարմնի նկատմամբ բաժնետերերի, փայատերերի, հիմնադիրների կամ անդամների կողմից իրականացվող հuկողության հետ կապված հարաբերությունները, ինչպեu նաեւ տնտեuավարող uուբյեկտի տարածքային ու կառուցվածքային ստորաբաժանումների նկատմամբ տնտեuավարող uուբյեկտի գործադիր մարմնի կողմից իրականացվող հuկողության հետ կապված հարաբերությունները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.07.2014
ՀՕ-127