Armenian      
Եկամտային հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.06.2014

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը առաջին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Անկախ սույն մասի դրույթներից, անհատ ձեռնարկատեր եւ (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտների հանրագումարն ընթացիկ տարում 58.35 մլն դրամը գերազանցելու դեպքում գերազանցող մասից հարկ վճարողի կողմից տարեկան հաշվարկվում է եկամտային հարկ 10 տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները եւ հարկային գործակալի միջոցով հաշվարկված ու պահված հարկի գումարները, իսկ հարկային գործակալ չհանդիսացող անձանցից եկամուտներ ստանալու դեպքում՝ հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները եւ ֆիզիկական անձի կողմից գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից ինքնուրույնաբար հաշվարկված հարկի գումարները:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.07.2014
ՀՕ-133