Armenian      
Կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.12.2014

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի  ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ  հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «4. Պետական հանրակրթական դպրոցների առաջինից չորրորդ դասարանների աշակերտներին  պետությունը  պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար ապահովում է տարրական ընդհանուր կրթական ծրագրերով  նախատեսված դասագրքերով:»:

Հոդված 2. 16-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3 . Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, մանկավարժական խորհուրդը» բառերը:

Հոդված 4. Օրենքի 48-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ուսումնական  հաստատությունների նյութատեխնիկական բազան, որն անհրաժեշտ է կրթական, հետազոտական, գիտաարտադրական գործունեության եւ կրթության բնագավառի այլ խնդիրների լուծման համար, ստեղծվում եւ զարգացվում է բյուջետային, ինչպես նաեւ սեփական միջոցների հաշվին` կրթության զարգացման պետական ծրագրի եւ ուսումնական հաստատությունների զարգացման ծրագրերի  հիման վրա:

 2. Ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազան, կախված այդ հաստատությունների տիպերից եւ ձեւերից, ներառում է սովորողների համար անհրաժեշտ տարածքներ, կառույցներ, ինչպես նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց ուսուցման համար անհատական տեխնիկական միջոցներ եւ սարքավորումներ, համակարգչային դասարաններ։

3. Հատուկ ուսումնական հաստատություններում սովորող երեխաները ապահովվում են դասագրքերով, հատուկ գրենական պիտույքներով ու հարմարանքներով, գիտամեթոդական նյութերով։

4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության նյութատեխնիկական եւ գիտամեթոդական միջոցներով ապահովումը ֆինանսավորվում է պետական բյուջեի եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։»։

Հոդված 5 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

20.12.2014
ՀՕ-201