Armenian      
Ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2014

Հոդված 1. «Հայաստանի  Հանրապետության  ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀO-85-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 5-րդ մասում «նրա տեղակալները` իրենց սպասարկման ոլորտում կատարված կարգապահական խախտումների դեպքերով (բացառությամբ գլխավոր եւ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ)» բառերը փոխարինել «նրան փոխարինող տեղակալը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) ոստիկանության ծառայողի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննարկմանն ուղարկված նյութերով, հետաքննության եւ նախաքննության այլ մարմիններում քննվող նյութերով կամ քրեական գործերով մինչեւ համապատասխան որոշում կայացնելը կամ մինչեւ ոստիկանության ծառայողի նկատմամբ կայացրած դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը.».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 1-ին մասի «բ» եւ «գ» կետերով նախատեսված հիմքերով ծառայողական քննությունը կասեցված լինելու դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձը կարող է լրացուցիչ բացատրություններ վերցնել կամ նյութերով այլ անհրաժեշտ գործողություններ կատարել՝ առանց ծառայողական քննությունը վերսկսելու:».

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Նախաքննության մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված հիմքերով քրեական գործով վարույթի կասեցման դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է ծառայողի արարքին գնահատական տալու համար:»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2014
ՀՕ-219