Armenian      
Ապրանքային նշանների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2014

Հոդված 1. «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-59-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետից հանել «, գրավադրման» բառը:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների գրավադրումը եւ դրանք արգելանքի տակ դնելը

1. Ապրանքային նշանի նկատմամբ իրավունքներն օրենքով սահմանված կարգով կարող են հանդիսանալ ապահովված իրավունքի առարկա, կամ դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարող է կիրառվել  սահմանափակում:

2. Ապրանքային նշանի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հոկտեմբերի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2014
ՀՕ-272