Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Վերահսկիչ պալատի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.03.2015

Հոդված 1. «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-4-Ն  օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 9-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վերահսկողության արդյունքում ընթացիկ հաշվետվության կազմումը եւ վերահսկիչ պալատի կողմից դրա հաստատումը կատարվում է վերահսկողության ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում:»:

Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տվյալ տեղեկատվությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վերահսկիչ պալատն այն տրամադրում է Ազգային ժողովին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.04.2015
ՀՕ-18