Armenian      
Արտոնագրային վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.06.2015

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`

1) 1.1-ին մասի առաջին նախադասությունը լրացնել հետեւյալ բառերով. «` հաշվի առնելով սույն հոդվածի 1.2-րդ մասի պահանջները».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.

«1.2. Առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն իրականացնողները` տարեկան մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ, որոնք, օրենքի համաձայն, համարվում են շրջանառության հարկ վճարողներ, սույն օրենքի 8-րդ հավելվածով սահմանված հայտարարություն ներկայացնելու դեպքում համապատասխան գործունեության մասով համարվում են արտոնագրային վճար վճարողներ:»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հավելվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ ենթակետով.

«14) առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեությունը` տարեկան մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հավելվածում`

1) 1-ին կետի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բառերով. «, իսկ առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի` տարեկան մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ առքուվաճառքի գործունեություն իրականացնողները` համապատասխան հայտարարության առկայության դեպքում».

2) 9-րդ կետի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն` տարեկան մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ վաճառասեղան կամ վաճառակետ մինչեւ 0.5 մ2 ներառյալ 35000 գումարած 0.5 մ2 գերազանցող մինչեւ յուրաքանչյուր 0.1 մ2 համար` 7000 25000
գումարած 0.5 մ2 գերազանցող մինչեւ յուրաքանչյուր 0.1 մ2 համար` 5000
20000 գումարած
0.5 մ2 գերազանցող մինչեւ յուրաքանչյուր 0.1 մ2 համար` 4000
15000 գումարած
0.5 մ2 գերազանցող մինչեւ յուրաքանչյուր 0.1 մ2 համար` 3000
0

3) 13-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ ենթակետով.

«14) առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի տարեկան մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ գործունեության համար` թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի ցուցադրման եւ (կամ) վաճառքի համար օգտագործվող վաճառասեղանների կամ վաճառակետերի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրերով (մ2):»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից: Սույն օրենքի դրույթները 2015 թվականի ընթացքում չեն տարածվում առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն իրականացնող այն տնտեսավարող սուբյեկտների վրա, որոնց 2015 թվականի իրացման շրջանառությունը մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գերազանցել է 58.35 մլն դրամը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առեւտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն իրականացնող այն անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք, որոնք ցանկանում են նշված գործունեության մասով հանդիսանալ արտոնագրային վճար վճարող 2015 թվականի հուլիս ամիսն ընդգրկող ժամանակահատվածում, Օրենքի 8-րդ հավելվածի 5-րդ կետով նախատեսված հայտարարությունը կարող են ներկայացնել եւ արտոնագրային վճարի վճարումը կատարել մինչեւ 2015 թվականի հուլիսի 15-ը ներառյալ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.06.2015
ՀՕ-67