Armenian      
Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.06.2015

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի 62-րդ հոդվածի  3-րդ, 6-րդ, 10-րդ եւ 13-րդ մասերի «2015 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «2016 թվականի հունվարի 1-ը» բառերով, 11-րդ  մասի «2015 թվականի հուլիսի 1-ին» բառերը՝ «2016 թվականի հունվարի 1-ին» բառերով, իսկ 15-րդ մասի «2015 թվականի     հուլիսի 1-ից» բառերը՝ «2016 թվականի հունվարի 1-ից» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

01.07.2015
ՀՕ-68