Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԴՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.10.2015

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածի 5-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ կետով՝ համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Գ. ՍԱՀԱԿՅԱՆ

05.10.2015
ԱԺՈ-173