Armenian   Russian    
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.11.2015

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածում՝

1)1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2)2-րդ մասից հանել «բարդ ընթացակարգով տրվող» բառերը.

3)3-5-րդ եւ 7-րդ մասերից հանել «բարդ ընթացակարգով» բառերը:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1)1-ին մասի 2-րդ կետի «համարը» բառը փոխարինել «սերիան եւ համարը» բառերով.

2) 2-րդ մասից հանել «, իսկ պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաներինը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 5-րդ գլխի վերնագրում «ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ» բառերը փոխարինել «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 24-րդ եւ 25-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 26. Լիցենզիայի տրամադրման ընթացակարգը

1. Լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից լիցենզավորման կարգերին համապատասխան տրվող գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են նաեւ տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, եւ դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն:

2. Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել լիցենզիայի տրման ավելի կարճ ժամկետներ:

3. Լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առեւտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են երեք տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է հինգ տարի ժամկետով:

4. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզիան կարող է տրվել մրցույթով, որն իրականացվում է լիցենզավորման կարգերին համապատասխան:

5. Լիցենզիաները տրվում են լիցենզավորող մարմինների ստեղծած լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա: Լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները տրվում են սույն օրենքով եւ լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրություններով նախատեսված կարգով:

6. Լիցենզիաները տրվում են միայն սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար:»:

Հոդված 6. Օրենքի 26.1-ին հոդվածից հանել «25-րդ հոդվածի 2-րդ մասով,» բառերը:

Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1)վերնագրից եւ ամբողջ տեքստից հանել «բարդ» բառը.

2) 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետից հանել «եւ կազմակերպական-իրավական ձեւը» բառերը:

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Լիցենզիա ստանալու հայտը գրավոր մերժվում է լիցենզավորող մարմնում հայտը մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, բացառությամբ պետական տուրքը չվճարելու հիմքով սույն օրենքի 23.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված մերժման դեպքի, երբ մերժման մասին որոշում չի կայացվում:

Եթե սույն մասում նշված ժամկետներում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, եւ հայտատուն օրենքով սահմանված կարգով եւ չափով վճարել է պետական տուրքը, ապա հայտատուն համարվում է լիցենզավորված սույն մասում նշված ժամկետին հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը եւ այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով, իսկ լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն մասում նշված ժամկետին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա:»:

Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1)1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ այդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով նոր վայրում գործունեություն իրականացնելու համար նա լիցենզավորող մարմին պետք է ներկայացնի հայտ` նշելով իր՝ նախկինում ստացած լիցենզիայի վավերապայմանները, իսկ իրավաբանական անձինք՝ նաեւ պետական գրանցման համարը, ինչպես նաեւ գրավոր հայտարարությ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

24.11.2015
ՀՕ-121