Armenian      
Հարկերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.11.2015

Հոդված 1.
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի 13.7-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը «գործունեության տեսակներ իրականացնող անձինք» բառերից հետո լրացնել « ( բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքիհավելված 1-ով հաստատված ցանկի 13-րդ կետով նախատեսված գործունեության տեսակն իրականացնող անհատ ձեռնարկատերերի ) » բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ով հաստատված ցանկի13-րդ կետով նախատեսված գործունեության տեսակն իրականացնող անհատ ձեռնարկատերերը կարող են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում՝ անկախ տվյալ տարվա որեւէ ժամանակահատվածի համարարտոնագրային վճար վճարող համարվելու հանգամանքից: Նշյալ դեպքում հարկային հաշվառման եւ հարկային պարտավորությունների հաշվարկման հետ կապված հարցերը կարգավորվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի II.2-րդ գլխով սահմանված կարգով, եւ տվյալ տարվա որեւէժամանակահատվածի համար վճարված արտոնագրային վճարի գումարըվերադարձման ենթակա չէ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

09.12.2015
ՀՕ-146