Armenian      
Շահութահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.11.2015

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 46-րդ հոդվածի «15-ը» թիվը փոխարինել «20-ը» թվով:

Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերի, 50-րդ եւ 63-րդ հոդվածների «25» թիվը փոխարինել «20» թվով:

Հոդված 3. Օրենքի 66-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 64 հոդվածի համաձայն՝ պահված (գանձված) շահութահարկի գումարը հարկային գործակալը պարտավոր է ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ վճարել բյուջե: Ընդ որում, հարկային գործակալը պարտավոր է եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ից ոչ ուշ, վերադաս հարկային մարմնի սահմանած ձեւով էլեկտրոնային եղանակով ներկայացնել ամփոփ հաշվարկ իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային մարմին` անցած եռամսյակում ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված եւ բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին:».

2) 2-րդ մասի « հարկային պարտավորությունների » բառերը փոխարինել «շահութահարկի պարտավորության » բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.12.2015
ՀՕ-155