Armenian   Russian    
Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.11.2015

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-242-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասի «օրը» բառը փոխարինել «օրվան հաջորդող 181-րդ օրը» բառերով.

3) 4-րդ մասի «հաշվանցումներ (պակասեցումներ)» բառերը փոխարինել «պակասեցումներ» բառով.

4) 6-րդ մասի 2-րդ կետի «հաշվանցման սույն օրենքով սահմանված կարգով առաջացող՝ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց եւ (կամ) վերադարձման» բառերը փոխարինել «մուտքագրման միասնական հաշվին» բառերով եւ հանել վերջին պարբերության «, հաշվանցման» բառը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ հոդվածի 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԱԱՀ-Ի ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՆՑ ՀԱՇՎԻՆ  ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱԿԱՍԵՑՈՒՄԸ»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

«Հոդված 5.1. Ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի եւ (կամ) ակցիզային հարկի գումարների գծով առաջացած եւ կատարված հարկային պարտավորության գումարների՝ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձը

1.   Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի համաձայն հաշվարկված եւ վճարված ԱԱՀ-ի եւ (կամ) ակցիզային հարկի գումարները, ինչպես նաեւ արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման այլ հարկային պարտավորությունների դիմաց կամ վերադարձման՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի եւ (կամ) ակցիզային հարկով հարկման ենթակա՝ արտահանված ապրանքների օտարման մասով ակցիզային հարկի գումարների՝ այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման համար օրենքով սահմանված ընդհանուր կարգով եւ ժամկետներում:»:

Հոդված 5. Oրենքի 9-րդ հոդվածում՝

1)  վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Ապրանքների արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարների վերադարձը եւ (կամ) դրանց հաշվին  պարտավորությունների, ինչպես նաեւ ապրանքների ներմուծման գործարքների մասով վճարված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի գումարների պակասեցումը».

2) 1-ին մասի «հաշվանցումը» բառը փոխարինել «պարտավորությունների պակասեցումը» բառերով.

3) 2-րդ մասում՝

ա. «հաշվանցման (պակասեցման)» բառերը փոխարինել «պակասեցման» բառով,

բ. հանել «այդ թվում՝ սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում՝ հարկի լրացուցիչ գումարները,» բառերը,

գ. «ԱԱՀ-ի կամ ակցիզային հարկի հաշվարկով» բառերը փոխարինել «ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի, 2-րդ եւ 4-րդ հոդվածների:

Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը, 2-րդ եւ 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 4-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.12.2015
ՀՕ-159