Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ ԿԻՐԱՌՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.11.2015

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-220-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «որոշմամբ» բառից հետո լրացնել «եւ պետական բյուջե է վճարվում որոշումն ընդունելուց հետո` 10-օրյա ժամկետում» բառերով.

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետը կիրառվում է Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան գործունեության կասեցման մասին որոշում ընդունած լիազորված մարմնի ղեկավարի որոշմամբ նշանակված տուգանքների նկատմամբ, եթե այդ որոշումն ընդունվել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո, իսկ մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը նշանակված եւ նշանակման օրվանից եռամսյա ժամկետում չվճարված (կամ մասնակի չվճարված) տուգանքների գումարները կրկնապատկվում են մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը գործող Օրենքին համապատասխան:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

15.12.2015
ՀՕ-162