Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.12.2015

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ՝ «Հեռահաղորդակցության բնագավառ» բաժնում՝

1) 9.6-րդ կետի 9.6.1.3-րդ ենթակետը «տարեկան» բառից հետո լրացնել «(բացառությամբ անալոգային հեռարձակումների)» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.8-րդ կետով.

«9.8.  մասնավոր մուլտիպլեքսորի   գործունեության համար՝   տարեկան

բազային տուրքի  
100.000-ապատիկի 
չափով»:


Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2015
ՀՕ-204