Պետական կենսաթոշակների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2015

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 2‑րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժում սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները չեն հաշվառվում:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված աշխատանքային ստաժում սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները չեն հաշվառվում:»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունը «Ուսումնական» բառից հետո լրացնել «(այդ թվում` ռազմական ուսումնական)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված զինծառայողին, եթե իրավասու պետական մարմինը զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, սահմանել է (որոշել է) զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման, վնասվածքի) պատճառական կապ: Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչեւ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից:»:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «ժամանակահատվածները» բառից հետո լրացնել «, բացառությամբ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամների (այդ թվում` վարձու աշխատող համարվող)՝ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածների» բառերով:

Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «, անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու» բառերը:

Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տեղեկությունները անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը հարցման միջոցով ստանում է պետական արխիվից, եթե դիմումին կից ներկայացվել են հարցման համար անհրաժետ տվյալներ: Հարցման համար անհրաժեշտ տվյալների ցանկը եւ դրանք ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին նախադասությունը «տվյալների» բառից հետո լրացնել«, բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի» բառերով, իսկ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը նշանակելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Առաջին խմբի հաշմանդամի կենսաթոշակ նշանակելու դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 9. Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունը « ստացող կենսաթոշակառուն » բառերից հետո լրացնել «(անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում՝ կենսաթոշակառուի օրինական ներկայացուցիչը` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը)» բառերով:

Հոդված 10. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում» բառերը:

Հոդված 11. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կենսաթոշակի տեսակը փոխվում է, եթե կենսաթոշակառուն ունի կենսաթոշակի այն տեսակի իրավունքը, որի համար դիմել է:»:

Հոդված 12. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «առնվազն վեց ամիս» բառերը:

Հոդված 13. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «կուտակվում են երեխայի անունով հատուկ այդ նպատակով բացված համապատասխան հաշվում» բառերը փոխարինել «յուրաքանչյուր ամիսհաշվառվում են կենսաթոշակի էլեկտրոնային գործում» բառերով, եւ նույն պարբերության «միանվագ» բառից հետոհանել «կարգով» բառը:

Հոդված 14. Օրենքի 41-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 4-րդ կետի «6-րդ» բառը փոխարինել «5.1-ին» բառով.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով.

«2.2) եթե անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուն տասներկու ամիս անընդմեջ բացակայում է Հայաստանի Հանրապետությունից (կենսաթոշակը կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին կամ խնամակալին վճարվելու դեպքում).».

3) 3-րդ մասի 8-րդ կետի «եւ 13-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով.

4) 4-րդ մասի 1-ին կետը «անձամբ» բառից հետո լրացնել « , իսկ 2-րդ մասի 2.2-րդ կետի հիման վրա դադարեցված լինելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից` օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա, եթե կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում» բառերով.

5) 5-րդ մասը «հասցեում» բառից հետո լրացնել «, բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի» բառերով:

Հոդված 15. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը «մահվան» բառից հետո լրացնել «դեպքում» բառով:

Հոդված 16. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի «գ» ենթակետի «սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշը չստանալու մասին տեղեկանքի համարը» բառերով.

2) 3-րդ կետի «գ» ենթակետը «եկամտի» բառից հետո լրացնել «(եթե առկա է)» բառերով.

3) 4-րդ կետի «բ» ենթակետից հանել «եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի, հաշվարկված եւ» բառերը:

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 7-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մարտի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.01.2016
ՀՕ-1