Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները եւ գործունեության ոլորտները սահմանելու մասին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԹԻՎԸ, ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ԱԺՈ-004-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.02.2016

Ղեկավարվելով 2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասով,2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 192-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի21-րդ հոդվածի 4-րդ մասով`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի31-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները եւ գործունեության ոլորտները սահմանելու մասին» ԱԺՈ-004-Ն որոշման 1-ին կետի «ը» ենթակետը «կանոնակարգ» բառից հետո լրացնել «, Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածուի առաջարկում» բառերով:

2. Ազգային ժողովին Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան) պաշտոնում ընտրելու համար թեկնածու է առաջարկվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշմամբ՝ Հանձնաժողովի անդամների գրավոր դիմումներով ներկայացված թեկնածուների թվից: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Պաշտպանի մեկ թեկնածու: Հանձնաժողովի երկու եւ ավելի անդամ կարող է Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել Պաշտպանի նույն թեկնածուին:

3. Պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումները Հանձնաժողովի նախագահին են ներկայացվում սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ հինգ օրվա ընթացքում: Դիմումին կցվում են Պաշտպանի թեկնածուի՝

1) անձնագրի պատճենը,

2) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

3) կենսագրությունը,

4) տեղեկանք՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին,

5) պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը:

4. Դիմումների ներկայացման ժամկետը լրանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, Հանձնաժողովի նիստում քննարկվում է սույն որոշման 3-րդ կետով սահմանված կարգով ներկայացված բոլոր թեկնածուների թվից Պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը:

5. Սույն որոշմամբ սահմանված կարգով ընտրված Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի թեկնածուների վերաբերյալ դիմումները Հանձնաժողովի նախագահին են ներկայացվում Պաշտպանի պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո՝ տասն օրվա ընթացքում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից ընդունվելու պահից եւ գործում է մինչեւ Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Գ. ՍԱՀԱԿՅԱՆ

02.02.2016
ԱԺՈ-197