Armenian      
Կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.03.2016

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.9-րդ եւ 1.10-րդ կետերով.

«1.9) սովորող` սահմանված կարգով ուuումնական հաuտատություն ընդունված եւ կրթական հիմնական ծրագրով (ծրագրերով) ուuումնառող անձ.

1.10) կրթության որակ ՝ կրթական քաղաքականությամբ սահմանված նպատակների եւ խնդիրների իրագործմանը միտված կրթության կազմակերպման չափելի արդյունք, որը գնահատվում է ՝

հաշվի առնելով սովորողի անհատական կարիքները, կրթության կազմակերպման միջավայրը, ուսուցման ծրագրային բովանդակությունը, կրթության կազմակերպման գործընթացը եւ ուսումնառության գնահատված արդյունքները ՝ համաձայն սահմանված չափանիշների ։ »:

Հոդված 2 . Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) սահմանում է կրթության որակի գնահատման չափանիշները ՝ ըստ ուղղությունների ։ Դրանք կարող են հիմք դառնալ մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները սահմանելու համար.» ։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը ։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.03.2016
ՀՕ-34