Armenian      
Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.04.2016

Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մարտի 31-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում`

1) 1-ին մասից հանել «զինվորական» բառը.

2) 1-ին մասը «համալրված» բառից հետո լրացնել «փրկարարական ծառայողներով,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ կետերով.

«4) մասնակցությունը տարածքային պաշտպանությանը, այդ թվում` իրենց լիազորությունների շրջանակներում սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների  եւ զենքի կիրառման հետեւանքներից բնակչության, կապտաժների, կամուրջների եւ այլ կարեւորագույն նշանակության օբյեկտների պաշտպանությանն ու պահպանությանը.

5) «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորությունների իրականացումը:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում «պաշտպանության բնագավառի» բառերը փոխարինել «քաղաքացիական պաշտպանության բնագավառի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում`

1) «բժշկական սպասարկումն» բառերը փոխարինել «բժշկական օգնությունը եւ սպասարկումն» բառերով.

2) «առողջապահական կազմակերպությունները» բառերը փոխարինել «լիազորված մարմնի եւ այլ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող հաստատությունները» բառերով:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում «զինծառայողները» բառը փոխարինել «փրկարարական ծառայողները» բառերով:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) «զինծառայողներ» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «փրկարարական ծառայողներ» բառերով.

2) 3-րդ մասից հանել «զինվորական» բառը:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) վերնագիրը «կիրառումը» բառից հետո լրացնել «քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին եւ փրկարարական աշխատանքներին մասնակցությունը» բառերով.

2) «ուժերի» բառից հետո լրացնել «, փրկարարական ծառայության» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների պահակային ծառայությունը կազմակերպվում եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պահակային ծառայությունը սահմանող իրավական ակտերին համապատասխան:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում պահակային ծառայությունը կարող է կազմակերպվել նաեւ ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների` փրկարարական ծառայության մեջ չգտնվող անձանց միջոցով: Ռազմականացված պահակային ստորաբաժանումներում պահպանությունն իրականացվում է ծառայողական զենքով` քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազորված մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:»:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «զինծառայողներից» բառը փոխարինել «փրկարարական ծառայողներից» բառերով.

2) 2-րդ մասի «զինծառայողներին շնորհվում են զինվորական կոչումներ` «Զինվորական ծառայություն անցնելու մասին» բառերը փոխարինել «փրկարարական ծառայողներին շնորհվում են փրկարարական կոչումներ` «Փրկարար ծառայության մասին» բառերով.

3) 3-րդ մասի «զինծառայողները կրում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի միասնական համազգեստ, զինվորական կոչումներ» բառերը փոխարինել «փրկարարական ծառայողները կրում են փրկարարական ծառայության համազգեստ, փրկարարական կոչումներ» բառերով.

4) 4-րդ մասի «զինվորական ծառայությունն» բառերը փոխարինել «փրկարարական ծառայությունն» բառերով.

5) 5-րդ մասի «զինվորական» բառը փոխարինել «փրկարարական» բառով:

Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների համալրումը փրկարարական ծառայողներով, ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմով ու տեխնիկական սպասարկում իրականացնող անձանցով իրականացվում է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».

2) 2-րդ մասի «զինվորական ծառայությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով» բառերը փոխարինել «փրկարարական ծառայությունը կազմակերպվում է փրկարարական ծառայության կանոնագրքերով» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների համալրման վիճակի եւ որակի, ստորաբաժանումներում փրկարարական ծառայողների տեղաբաշխման, ծառայության կրման ու կազմակերպման պատասխանատվությունը կրում է լիազորված մարմնի ղեկավարը:»:

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածում «Զինվորական ծառայություն անցնելու մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով:

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) վերնագրի «զինծառայողների զինվորական ծառայության» բառերը փոխարինել «փրկարարական ծառայողների» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողները պարտականությունները կատարում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ փրկարարական ծառայության կանոնագրքերով սահմանված կարգով:».

3) 2-րդ մասի «զինծառայողների» բառը փոխարինել «փրկարարական ծառայողների» բառերով:

Հոդված 12. Օրենքի 4-րդ գլխի վերնագրում, 19-րդ հոդվածի վերնագրում եւ ողջ տեքստում «զինծառայողներ» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «փրկարարական ծառայողներ» բառերով:

Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) վերնագրի եւ տեքստի «զինծառայողների» բառը փոխարինել «փրկարարական ծառայողների» բառերով.

2) «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների» բառերը՝ «փրկարարական ծառայողների» բառերով:

Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը «ռազմական» բառից հետո լրացնել «, փրկարարական» բառով:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

26.04.2016
ՀՕ-39