Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Քրեական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.05.2016

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի    քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 107-րդ հոդվածի  7-րդ կետում «215-րդ հոդվածով» բառերը փոխարինել «215.1-ին հոդվածի 7-րդ մասով» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 190-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «235-249» թվերից հետո լրացնել «(բացառությամբ 235.1 հոդվածի)» բառերով, իսկ «251-298» թվերից հետո՝ «(բացառությամբ 267.1 հոդվածի)» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 188, 189, 193, 194, 202, 203, 205 (բացառությամբ մաքսային իրավահարաբերություններին վերաբերող հանցագործության), 207-211 հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի կամ հարկային մարմինների քննիչները: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 205 հոդվածով նախատեսված՝ մաքսային իրավահարաբերություններին վերաբերող հանցագործության վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են ազգային անվտանգության կամ մաքսային մարմինների քննիչները:».

3) 4-րդ մասի «215 հոդվածով նախատեսված հանցագործության» բառերը փոխարինել «215.1, 215.2, 235.1 եւ 267.1 հոդվածներով նախատեսված հանցագործությունների» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «215-րդ հոդվածով» բառերը փոխարինել «215.1-ին հոդվածի 7-րդ մասով» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

07.06.2016
ՀՕ-84