Russian    
Անձնական տվյալների պաշտպանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.06.2016

Հոդված 1. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության  2015 թվականի մայիսի 18-ի ՀՕ-49-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի  29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ անձնական տվյալների փոխանցման կարգը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.06.2016
ՀՕ-102