Օրենքը չի գործում:
Գործում է «» ՀՀ օրենքը

     
Ընտրական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 30.06.2016

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգրքի (այuուհետ` Oրենuգիրք) 8-րդ հոդվածում`

1) 7-րդ մասի առաջին եւ երկրորդ նախադասությունների «Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում» բառերը փոխարինել «ընտրողների ցուցակում» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.

«11.1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կառավարության սահմանած կարգով մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրում է իրականացնել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում` ուղիղ ժամանակային ռեժիմում` հատուկ ստեղծված կայքի (երի) միջոցով:

Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը` մինչեւ 50 մետր շառավղով: Տեսանկարահանումը եւ համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սույն օրենսգրքով սահմանված` քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:

Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը եւ ընտրական հանձնաժողովները պարտավոր են աջակցել մասնագիտացված կազմակերպությանը տեսանկարահանման եւ համացանցային հեռարձակման գործընթացը կազմակերպելու հարցում, սակայն պատասխանատվություն չեն կրում գործընթացի կազմակերպման եւ դրա որակի համար:»:

Հոդված 2. Օրենսգրքի 9-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որեւէ համայնքում հաշվառված, ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ (այսուհետ` նույնականացման քարտ) ունենալու հանգամանքից:».

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Նույնականացման քարտ չունեցող եւ նույնականացման քարտ ստանալու համար չգրանցված քաղաքացիներն ընտրողների ցուցակում չեն ընդգրկվում, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Քաղաքացին համարվում է նույնականացման քարտ ստանալու համար գրանցված, եթե նույնականացման քարտ ստանալու համար «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հանձնել է մատնահետքեր եւ այլ տվյալներ:».

3) 4-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվող ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են միայն այն ընտրողները, որոնք ունեն նույնականացման քարտ կամ գրանցվել են նույնականացման քարտ ստանալու համար:»:

Հոդված 3. Օրենսգրքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ` ըստ ընտրական տեղամասերի, որում`

1) Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընդգրկվում են նույնականացման քարտ ունեցող կամ նույնականացման քարտ ստանալու համար գրանցված` սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները.

2) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընդգրկվում են նույնականացման քարտ ունեցող, նույնականացման քարտ ստանալու համար գրանցված քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող եւ սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ընտրելու իրավունք ունեցող անձինք:».

2) 3-րդ մասի առաջին նախադասության «Ազգային ժողովի ընտրությունների դեպքում» բառերը փոխարինել «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ընդգրկված`» բառերով.

3) 4-րդ մասի առաջին նախադասության «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ» բառերը փոխարինել «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ընդգրկված» բառերով.

4) 5-րդ մասի երկրորդ նախադասության «Լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Եթե քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ գրանցվել է նույնականացման քարտ ստանալու համար, ապա լիազոր մարմինը» բառերով.

5) 6-րդ մասի առաջին նախադասության «կազմում է քվեարկության օրն» բառերը փոխարինել «կազմում է ընտրողների ցուցակում ընդգրկված` քվեարկության օրն» բառերով.

6) 7-րդ մասի երկրորդ պարբերության «ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողներին» բառերը փոխարինել «ստացիոնար բուժման մեջ գտնվող եւ ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողներին» բառերով.

7) 8-րդ մասը «ընտրողների ցուցակում» բառերից հետո լրացնել «` անկախ նույնականացման քարտ ունենալու հանգամանքից» բառերով.

8) 11-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողներն ընդգրկվում են ընտրողների ցուցակում` անկախ նույնականացման քարտ ունենալու հանգամանքից:»:

Հոդված 4. Օրենսգրքի 11-րդ հոդվածում`

1) 6-րդ մասի 6-րդ կետի «ընտրողի նույնականացման քարտի» բառերը փոխարինել «ընտրողի մատնահետքերը եւ նույնականացման քարտի» բառերով.

2) 6-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) տվյալ տարածքի ընտրողների համար` նաեւ թվային շտեմարանում առկա լուսանկարը:»:
 

Հոդված 5. Օրենսգրքի 12-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի առաջին պարբերության առաջին եւ երկրորդ նախադասությունները «տրամադրում է տեղեկանք» բառերից հետո լրացնել «ընտրողների ցուցակներում ընդգրկված» բառերով.

2) 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը «տրամադրում է տեղեկանք» բառերից հետո լրացնել «ընտրողների ռեգիստրում ընդգրկված» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաեւ քվեարկության օրը` մինչեւ քվեարկության ավարտը, քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում իրենց ընդգրկելու մասին դիմում լիազոր մարմին ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք`

1) սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ընդգրկվելու ընտրողների ցուցակում եւ հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից.

2) սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ընդգրկվելու ընտրողների ցուցակում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում.

3) Հայաստանի Հանրապետություն են վերադարձել քվեարկության օրվան նախորդող 10 օրվա ընթացքում եւ (կամ) չունեն նույնականացման քարտ կամ չեն գրանցվել նույնականացման քարտ ստանալու համար:

Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Քվեարկության օրը կազմվող` ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին որոշում կայացնելու դեպքում լիազոր մարմինը տրամադրում է տեղեկանք, որում սույն մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ  կետերով նախատեսված դեպքերում  նշում է անձին ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու հիմքերը:
Տեղամասային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ենթակա` քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի ձեւը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա ընտրողների ցուցակում լրացում կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը` սույն օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով` լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ընտրական տեղամասը կազմավորելիս հիմք է ընդունվում համապատասխան ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ընդգրկվելու իրավունք ունեցող ընտրողների թիվը:»:

Հոդված 8. Օրենսգրքի 50-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 50. Քվեարկությանը մասնակցած ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալը, քվեարկության արդյունքների վերահաշվարկը ».

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ առաջին պարբերությունով.

«1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կամ ընտրություններին մասնակցող կուսակցության մեկ վստահված անձը քվեարկության հաջորդ օրը` ժամը 12.00-ից մինչեւ ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչեւ ժամը 11.00-ն, կարող է տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել դիմում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Դիմումը կարող է ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով, որը պետք է պարունակի դիմումատուի վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տվյալները եւ այն ընտրական տեղամասերի համարները, որոնց վերաբերյալ հայցվում է տեղեկատվությունը: Դիմումի հետ պետք է ներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած պահանջները բավարարող էլեկտրոնային կրիչ: Տարածքային ընտրական հանձնաժողովը մինչեւ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 12.00-ն վերադարձնում է կրիչը, որի վրա զետեղվում են դիմումում նշված ընտրական տեղամասերում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարները համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Տեղեկատվությունը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցման ժամանակ չի հաջողվել ճանաչել մատնահետքը, եւ գրանցումն իրականացվել է միայն անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:».

3) 5-րդ մասը «վերահաշվարկի» բառից առաջ լրացնել «քվեարկությանը մասնակցած ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ եւ» բառերով.

4) 16-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է քվեարկությանը մասնակցած ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ դիմումով տեղեկատվության տրամադրումը եւ հայցվող տեղեկատվությունը չի տրամադրում, եթե դիմումը ներկայացվել է սույն հոդվածի դրույթների խախտումով:»:

Հոդված 9. Օրենսգրքի 66-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված  66. Ընտրողի ինքնությունն ստուգելը, ընտրողների գրանցումը

1. Ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում (քվեարկում) են զորամասի կազմված ընտրողների ցուցակում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քաղաքացիություն չունեցող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ է համարվում սույն օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանված փաստաթղթերից որեւէ մեկը:

2. Ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ. լիազորված քվեարկությունն արգելվում է:

Յուրաքանչյուր ընտրող մոտենում է մասնագետին եւ ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Մասնագետը ստուգում է ընտրողի ինքնությունը? ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով: Եթե ընտրողը ներկայացրել է այլ անձի անձը հաստատող փաստաթուղթ, ապա մասնագետն այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ:

3. Եթե ընտրողը ներկայացրել է անձնագիր կամ նույնականացման քարտ, ապա մասնագետը ներկայացված փաստաթուղթը ներմուծում է տեխնիկական սարքավորման մեջ, որն ավտոմատ եղանակով ընթերցում է անձը հաստատող փաստաթղթի համարը:

Եթե ընտրողը ներկայացրել է անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը, կամ ներկայացված անձը հաստատող փաստաթուղթը տեխնիկական սարքավորման կողմից չի ընթերցվում, կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողը ներկայացրել է քաղաքացիություն չունեցող ընտրողի համար սահմանված? անձը հաստատող փաստաթուղթ, ապա մասնագետը ստեղնաշարով ներմուծում է ներկայացված փաստաթղթում ամրագրված անձնագրի կամ նույնականացման քարտի կամ քաղաքացիություն չունեցող ընտրողի անձը հաստատող փաստաթղթի համարը տեխնիկական սարքավորման մեջ:

4. Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողը գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին  նշան, իսկ եթե տեխնիկական սարքավորման մեջ առկա է համապատասխան տեղեկատվություն, ապա նաեւ այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակում է ընդգրկված այդ ընտրողը: Ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից:

Ընտրողի անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ ընտրողին քվեարկության չթողնելու համար, բացառությամբ այն դեպքի, երբ տեխնիկական սարքավորումում առկա տեղեկություններից պարզվում է, որ ընտրողն ունի այլ? վավերականության ժամկետը չլրացած, անձը հաստատող փաստաթուղթ:

5. Եթե ընտրողը գրանցված է տվյալ տեղամասի ընտրողների ցուցակում եւ առ այդ պահն անձը հաստատող որեւէ փաստաթղթով չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում են տվյալ ընտրողի լուսանկարը, ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, եւ տեխնիկական սարքավորումը թույլատրում է ընտրողին ներմուծել մատնահետքը:

6. Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողն արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կարմիր նշան, եւ մասնագետը տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ:

7. Ընտրողը ներմուծում է իր աջ կամ ձախ ձեռքի ցուցամատի մատնահետքը տեխնիկական սարքավորման մեջ: Տեխնիկական սարքավորումը ներմուծված մատնահետքը համեմատում է այդ ընտրողի` էլեկտրոնային ցուցակում առկա մատնահետքերի հետ: Եթե մատնահետքը համընկնում է, ապա էկրանին հայտնվում է կանաչ նշան, եւ տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում են ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը, ընտրողի լուսանկարը:

Եթե տեխնիկական սարքավորումը ընտրողի մատնահետքը չի ճանաչում, ապա ներմուծվում է մյուս ձեռքի ցուցամատի մատնահետքը: Եթե էլեկտրոնային ցուցակում առկա են այդ ընտրողի այլ մատնահետքեր, ապա ընտրողը ներմուծում է մյուս մատերի մատնահետքերը, մինչեւ տեխնիկական սարքավորումը չճանաչի որեւէ մատնահետք: Եթե, այնուամենայնիվ, որեւէ մատնահետք չի ճանաչվում, ապա ընտրողի գրանցումն իրականացվում է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Այդ դեպքում մասնագետի համապատասխան հրահանգով տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում են ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը, ընտրողի լուսանկարը:

8. Եթե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողը ներկայացրել է քաղաքացիություն չունեցող ընտրողի համար սահմանված` անձը հաստատող փաստաթուղթ, ապա մասնագետը ստեղնաշարով ներմուծում է անձը հաստատող փաստաթղթի համարը տեխնիկական սարքավորման մեջ:

Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողը գրանցված է տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, եւ եթե առ այդ պահը նա չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կանաչ նշան, եւ տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում են ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը:

Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողը գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան, իսկ եթե տեխնիկական սարքավորման մեջ առկա է համապատասխան տեղեկատվություն, ապա նաեւ այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակում է ընդգրկված այդ ընտրողը: Ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից:

Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողն արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կարմիր նշան, եւ մասնագետը տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ:

9. Անատոմիական առանձնահատկություններից ելնելով` մատնահետքը ստանալու անհնարինության դեպքում մատնահետքի ներմուծման քայլը բաց է թողնվում, եւ մասնագետի համապատասխան հրահանգով տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում են ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը, ընտրողի լուսանկարը:

10. Մասնագետը տպված քվեարկության կտրոնն ընտրողի անձը հաստատող փաստաթղթի հետ վերադարձնում է ընտրողին, որից հետո ընտրողը մոտենում է ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի համապատասխան անդամին: Ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամն ընտրողից վերցնում է քվեարկության կտրոնը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տողը եւ իր անհատական կնիքն է դնում համապատասխան սյունակում, որից հետո անհատական կնիքով կնքում է քվեարկության կտրոնը եւ այն փոխանցում ընտրողին:

11. Ընտրողների գրանցումն առանց տեխնիկական սարքավորման կիրառման իրականացվում է հետեւյալ դեպքերում.

1) զորամասում հաշվառված ընտրողների ցուցակով քվեարկություն.

2) քրեակատարողական հիմնարկում քվեարկություն.

3) շրջիկ արկղով քվեարկություն.

4) քվեարկության օրը կազմվող` ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկություն.

5) տեխնիկական սարքավորման խափանման կամ չլինելու պարագայում` քվեարկություն:

12. Ընտրողներին առանց տեխնիկական սարքավորման կիրառման գրանցելու դեպքում հանձնաժողովի համապատասխան անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տվյալները (քվեարկության օրը կազմվող` ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկելու դեպքում լրացնում է ընտրողի անունը, հայրանունը, ազգանունը), լրացնում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի համարը, որից հետո ընտրողն ստորագրում է իր անվան դիմաց, հանձնաժողովի անդամը դնում է իր անհատական կնիքը ստորագրության դիմաց: Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա նա իրավունք ունի դիմելու այլ քաղաքացու օգնության, բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների:

Սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեսված դեպքերում սույն մասով սահմանված կարգով գրանցվելուց հետո մասնագետը տեխնիկական սարքավորման մեջ ներմուծում է, թե որ ցուցակի ընտրող է, ընտրողի համարը համապատասխան ցուցակում, որից հետո ընտրողը ներմուծում է իր մատնահետքը: Այդ գործողություններից հետո տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոն, որը պարունակում է, թե որ ցուցակի ընտրող է, ընտրողի համարը համապատասխան ցուցակում եւ քվեարկության կտրոնի հերթական համարը: Մասնագետը կտրոնը փոխանցում է ընտրողին:

Սույն հոդվածի 11-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում հանձնաժողովի համապատասխան անդամը լրացնում է համարակալված կտրոն` վրան նշելով, թե որ ցուցակի ընտրող է, ցուցակում ընտրողի հերթական համարը, անհատական կնիքով կնքում է քվեարկության կտրոնը եւ այն փոխանցում ընտրողին:
Սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքում ընտրողին քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու դեպքում հանձնաժողովի անդամն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի այլ անդամի կամ վստահված անձի պահանջով կարող է ստուգել նաեւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու վերաբերյալ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի նշումները:

13. Համարակալված կտրոնի ձեւը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

14. Սույն հոդվածով սահմանված դեպքերում տեխնիկական սարքավորման միջոցով տպվող քվեարկության կտրոնում նշված տվյալները երեւում են նաեւ տեխնիկական սարքավորման էկրանին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է սահմանել տեխնիկական սարքավորման էկրանի վրա լրացուցիչ տվյալներ հայտնվելու եւ քվեարկության կտրոնի վրա լրացուցիչ տվյալներ տպելու պահանջներ:»:

Հոդված 10. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) մատնահետքի հիման վրա տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը.

3) մատնահետքը չճանաչելու դեպքում միայն անձը հաստատող փաստաթղթի հիման վրա տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը.»:

Հոդված 11. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նոր նմուշի նույնականացման քարտ տրամադրելու համար տվյալների հավաքման, տվյալների էլեկտրոնային պահոցի տեխնիկական եւ ծրագրային ապահովման, նույնականացման քարտերի արտադրության եւ ընտրողների գրանցման համար տեխնիկական սարքավորումների եւ համապատասխան ծրագրային ապահովման ձեռքբերման համար համապատասխան ֆինանսական միջոցների առկայության եւ սույն օրենքով սահմանված գործընթացները մեկնարկելու մասին  որոշում ընդունելուն հաջորդող օրվանից:

2. Մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված  որոշումը չընդունվելու դեպքում սույն օրենքը չեղյալ է ճանաչվում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով` հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.07.2016
ՀՕ-120