Armenian   Russian    
Կառավարության կառուցվածքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.09.2016

Հոդված 1 . «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-79-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության հետեւյալ կառուցվածքը.

1) աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար.

2) առողջապահության նախարար.

3) արդարադատության նախարար.

4) արտաքին գործերի նախարար.

5) արտակարգ իրավիճակների նախարար.

6) բնապահպանության նախարար.

7) գյուղատնտեսության նախարար.

8) տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար.

9) էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար.

10) կրթության եւ գիտության նախարար.

11) մշակույթի նախարար.

12) պաշտպանության նախարար.

13) սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար.

14) սփյուռքի նախարար.

15) տարածքային կառավարման եւ զարգացման նախարար.

16) տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար.

17) ֆինանսների նախարար.

18) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար.

19) միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար:»:

Հոդված 2. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.09.2016
ՀՕ-137