Armenian      
Քաղաքաշինության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.10.2016

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ` Օրենք) 14.3-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «գյուղական համայնքների» բառերը փոխարինել «բացառապես գյուղական բնակավայրեր ներառող համայնքների» բառերով.

2) 19-րդ մասի «Գյուղական համայնքներում եւ մինչեւ տասնհինգ հազար բնակչություն ունեցող քաղաքային համայնքներում» բառերը փոխարինել «մինչեւ տասնհինգ հազար բնակչություն ունեցող համայնքներում» բառերով.

3) 20-րդ մասի առաջին պարբերությունից «քաղաքային» բառը հանել, իսկ երկրորդ պարբերության «Քաղաքային» բառը փոխարինել «Սույն մասի առաջին պարբերության մեջ նշված» բառերով.

4) 21.1-ին մասի «գյուղական համայնքների» բառերը փոխարինել «բացառապես գյուղական բնակավայրեր ներառող համայնքների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 14.4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «գյուղական եւ մինչեւ 15000 բնակիչ ունեցող քաղաքային համայնքների» բառերը փոխարինել «մինչեւ 15000 բնակիչ ունեցող համայնքների» բառերով.

2) 4-րդ մասից «քաղաքային» բառը հանել:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունից «Քաղաքային եւ գյուղական» բառերը հանել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

04.11.2016
ՀՕ-171