Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.10.2016

Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ընկերությունները կարող են իրականացնել ինվեստիցիոն (ներդրումային) գործունեություն՝ իրենց անունից եւ հաշվինգնել կամ այլ կերպ ձեռք բերել, օտարել բաժնետոմսեր, պարտատոմսեր, ներդրումային այլ արժեթղթեր, ինչպես նաեւ ածանցյալ ֆինանսական գործիքներ, որոնք, որպես հիմքում ընկած առարկա, ունեն ներդրումային արժեթուղթ:»:

Հոդված 2. Օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) Ընկերության թողարկած պարտատոմսերի եւ այլ արժեթղթերի, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարգավորվող ածանցյալ ֆինանսական գործիքների հրապարակային տեղաբաշխման դեպքում՝ արժեթղթերի շուկան կարգավորող օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները.»։

Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.11.2016
ՀՕ-197