Ոստիկանությունում ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈUՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 16.12.2016

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիuի 3-ի ՀO-401-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 11.3-րդ կետով նախատեսված հիմքով ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում անձանց ոստիկանության կոչում շնորհելու մասին հրամանը ճանաչվում է ուժը կորցրած:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. «18-ից» բառից հետո լրացնել «(բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատության դիմորդների)» բառերով.

բ. 2-րդ կետը «անձնական հատկանիշներով» բառերից առաջ լրացնել «կրթությամբ,» բառով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ: Այդ մասնագիտությունների ցանկը եւ դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

3) 3-րդ մասը «ներկայացվող» բառից հետո լրացնել «մասնագիտական,» բառով:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «եւ քննչական գլխավոր վարչության պետին» բառերը եւ երկրորդ նախադասությունը.

2) 5-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասի պահանջները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակելու դեպքերի վրա:»:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչեւ նշանակումը առնվազն               երեք տարի զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն եւ ունի ոստիկանության փոխգնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:».

2) 3-րդ մասի`

ա. առաջին պարբերությունից հանել «ունեն «Ոստիկանության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն,» բառերը,

բ. երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Առանց սույն մասով նախատեսված պաշտոնի նշանակելու պայմանների՝ ոստիկանության մասնագիտացված հանձնաժողովի եզրակացության հիման վրա ոստիկանության գլխավոր կամ ավագ խմբերի պաշտոններում կարող է նշանակվել ծառայողական գերազանց ցուցանիշներ ունեցող եւ անձնական (բարոյական) բարձր որակներով բնութագրվող ոստիկանության այն ծառայողը, որը մինչեւ նշանակումն առնվազն երեք տարի զբաղեցրել է ոստիկանության միջին խմբի պաշտոն: Մասնագիտացված հանձնաժողովի եզրակացությամբ պաշտոնի նշանակվելուց հետո ծառայողի վերապատրաստումը պարտադիր է: Մասնագիտացված հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:»,

գ. չորրորդ պարբերության ««Ոստիկանության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն» բառերը փոխարինել «բարձրագույն կրթություն» բառերով.

3) 6-րդ եւ 7-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանական միջին մասնագիտական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք հետեւյալ առաջնահերթությամբ.

1) ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում բարձրագույն կամ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողները.

2) ոստիկանության ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար, բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կրթություն ստացածների, ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակելուց հետո սահմանվում է վեցամսյա փորձաշրջան: Փորձաշրջանում գտնվող ոստիկանության ծառայողի՝ տվյալ պաշտոնին համապատասխանությունը ստուգվում է ոստիկանության ուսումնական հաստատությունում եռամսյա վերապատրաստման արդյունքներով եւ ուղղակի ղեկավարի դրական բնութագրի հիման վրա: Բնութագիրը պետք է պարունակի նվազագույն տեղեկություններ փորձաշրջանում գտնված անձի տրամաբանելու, քաղաքացիների, գործընկեր ծառայողների հետ շփվելու որակների, ծառայողական լիազորությունների իմացության եւ դրանք կիրառելու կարողության, ծառայողական կարգապահության վերաբերյալ: Փորձաշրջանի անցկացման կարգը սահմանվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:».

4) 8-րդ մասի «Ոստիկան» որակավորմամբ մասնագիտական կրթություն» բառերը փոխարինել «ոստիկանական նախնական մասնագիտական կրթություն» բառերով:

Հոդված 5. Օրենքի 14.1-ին հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերից հանել «միջին,» բառը:

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում կրթություն ստացող սովորողներն ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով:»:

Հոդված 7. Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի առաջին պարբերության «դրամական բավարարում» բառերը փոխարինել «աշխատավարձ» բառով, իսկ երկրորդ պարբերության «դրամական բավարարումը» բառերը` «աշխատավարձը» բառով:

Հոդված 8. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 11-րդ կետի երկրորդ պարբերության «տարածքային կառավարման նախարարության Հայաստանի» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.3-րդ կետով.

«11.3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փորձաշրջանի արդյունքներով.»:

Հոդված 9. Օրենքի 54-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով ոստիկանության ուսումնական հաստատությունում կարող են սահմանվել պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններ, որոնցում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով նշանակվում են համապատասխան գիտական աստիճան (կոչում) ունեցող, սույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջները բավարարող, սակայն ոստիկանությունում ծառայության չանցնող անձինք` տվյալ պաշտոնում ոստիկանության ծառայողի համար նախատեսված համարժեք վարձատրությամբ: Սույն մասով նախատեսված դեպքերում վարձատրության համարժեքությունը որոշելու համար անհրաժեշտ ծառայության ստաժի եւ գիտամանկավարժական աշխատանքի ստաժի համապատասխանությունը որոշվում է ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանող` պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:»:

Հոդված 10. Օրենքի 55-րդ հոդվածում`

1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ոստիկանության ուսումնական հաստատությունում «Իրավագիտության բակալավր» մասնագիտական որակավորում կարող են ստանալ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:».

2) 6-րդ մասից հանել «Ոստիկանության մագիստրոս» կամ» եւ «Ոստիկանության բակալավր» կամ» բառերը:

Հոդված 11. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը, բացառությամբ սույն օրենքի`

1) 4-րդ հոդվածի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 2-ից.

2) 4-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» եւ «գ» ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 2-ից.

3) 6-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2016
ՀՕ-215