Դատական ակտերի հարկադիր կատարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.12.2016

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47.3-րդ հոդվածով.

«Հոդված 47.3. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված հատուցման հիմնադրամի միջոցների բռնագանձումը

1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծված հատուցման հիմնադրամի միջոցների վրա չի կարող տարածվել բռնագանձում, կիրառվել արգելանք կամ որեւէ այլ սահմանափակում որեւէ պահանջով, բացառությամբ կյանքին կամ առողջությանը հասցված վնասներից, ինչպես նաեւ աշխատավարձի ու դրան հավասարեցված միջոցներից բխող պահանջների, վարկային, փոխառության պայմանագրերով, հիմնադրամի կողմից թողարկված արժեթղթերով պարտատերերի, ինչպես նաեւ շահառուների պահանջների:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2016
ՀՕ-249