Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2016

Հոդված  1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում՝

1) 19-րդ հոդվածի երկրորդ 15.4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15.4.1. Ընդհանուր օգտագործման ուղեւորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար՝ 
  
 
- կազմակերպությունների եւ անհատ
ձեռնարկատերերի կողմից միջպետական,
միջմարզային, ներմարզային,
ներքաղաքային երթուղու
(անկախ երթուղիների քանակից)
տարեկան սպասարկման համար

 
 
 

բազային տուրքի 100-ապատիկի չափով».


2) 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 53-րդ եւ 54-րդ կետերով.
 
«53. միջպետական ոչ  կանոնավոր
ուղեւորափոխադրումների 9-17 նստատեղ
ունեցող տրանսպորտային միջոցներով
մեկ երթ իրականացնելու համար՝

դեպի Վրաստան

բազային տուրքի 15-ապատիկի չափով
դեպի այլ պետություններ բազային տուրքի 50-ապատիկի չափով

17-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցներով
մեկ երթ իրականացնելու համար՝

դեպի Վրաստան

բազային տուրքի 50-ապատիկի չափով
դեպի այլ պետություններ բազային տուրքի 150-ապատիկի չափով

54. Հայաստանի Հանրապետության հետ
տրանսպորտի բնագավառը կանոնակարգող
 միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից
դեպի Հայաստանի Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ այլ պետություններում
հաշվառված տրանսպորտային միջոցներով
միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների
մեկ երթ իրականացնելու համար՝
 
9-17 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար բազային տուրքի 100-ապատիկի չափով
17-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար
բազային տուրքի 200-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի գործողությունը տարածվում է նաեւ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից Երեւան քաղաքում ներքաղաքային երթուղու սպասարկման համար 2015 թվականի տարեկան պետական տուրքի վճարման հետ կապված հարաբերությունների վրա:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

14.01.2017
ՀՕ-19