Armenian   Russian    
Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2016
Հոդված 1. «Ձերբակալված  եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 6-ի ՀՕ-305 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում, 18-րդ հոդվածի 4-րդ մասում «մարդու իրավունքների պաշտպանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին» բառերով:

Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու պետական ծառայողները եւ հայեցողական պաշտոն զբաղեցնող իրավասու անձինք, ինչպես նաեւ կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները.»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

14.01.2017
ՀՕ-3