Armenian      
Հանրային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Ընդունվել է 16.12.2016
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասը «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասը «պաշտպանի» բառից հետո լրացնել «աշխատակազմի դեպարտամենտների, կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողի, մարզային ստորաբաժանումների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «պաշտպանը» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտների ղեկավարները» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

14.01.2017
ՀՕ-5